«Եուրոփա լիկ»-ի մրցումներու ծիրին մէջ, Անգլիոյ Լիվըրփուլ ակումբը անակնկալ պարտութիւն մը կրեց Թուլուզի դաշտին վրայ` 3-2 արդիւնքով: Լիվըրփուլ լաւ ձեւով սկսաւ մրցումը, սակայն հակայարձակումով մը Թուլուզ կոլ մը նշանակեց, եւ 36-րդ վայրկեանէն ետք շատ բան փոխուեցաւ: 58-րդ վայրկեանին արդիւնքը բարձրացաւ 2-ի: 73-րդ վայրկեանին Լիվըրփուլ փոխադարձեց, երբ ֆրանսական ակումբի յետսապահ մը սխալմամբ իր բերդին մէջ նշանակեց կոլ մը: 76-րդ վայրկեանին Թուլուզ 3-1-ի բարձրացուց արդիւնքը: Լուիս Տիաս, որուն հայրը ազատ արձակուած էր նոյն օրը, հիմնական կազմին հետ մասնակցեցաւ Լիվըրփուլի հետ, բայց աւելի ուշ փոխարինուեցաւ Տիակօ Ճոթայով: Ճոթա քանի մը մարզիկ խաբելէ ետք նշանակեց 3-2-ի կոլը:
97-րդ վայրկեանին Լիվըրփուլ նշանակեց 3-րդ կոլ մըն ալ` շնորհիւ Ճարել Քանսայի, բայց ՎԱՐ-ի համակարգը չեղեալ նկատեց կոլը` պատճառաբանելով, որ գնդակը դպած էր Մաքալիսթըրի ձեռքին` յարձակումին սկիզբը:
Անգլիական այլ ակումբ մը` Պրայթըն իր 2-րդ յաղթանակը արձանագրեց, երբ 2-0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Այաքս Ամսթերտամի դաշտին վրայ: Անսու Ֆաթի եւ Սիմոն Ատինկրա նշանակեցին Պրայթընի կոլերը:
Ա. Էս. Ռոմա 2-0 արդիւնքով անակնկալ պարտութիւն մը կրեց Սլաւիա Փրակայի դաշտին վրայ: Պայեր Լեւերքուզըն վերջին վայրկեանին կոլ մը նշանակեց Ազրպէյճանի Ղարաբաղի դաշտին վրայ եւ Ը. խմբակի պարագլուխի դիրքը գրաւելով շահեցաւ յաջորդ հանգրուանի իր տոմսը:
Ստորեւ «Եուրոփա լիկ»-ի 4-րդ շաբթուան արդիւնքները եւ դասաւորումները.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Ֆրայպուրկ – Պաչքա Թոփոլա | 5-0 |
| Ուեսթ Համ – Օլիմփիաքոս 1-0 | 1-0 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | |
| 1.- Ուեսթ Համ | 9 (7-4) |
| 2.- Ֆրայպուրկ | 9 (12-5) |
| 3.- Օլիմփիաքոս | 4 (6-7) |
| 4.- Պաչքա Թոփոլա | 1 (4-13) |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| ԱԷՔ Աթէնք – Մարսէյ | 0-2 |
| Այաքս – Պրայթըն 0-2 | 0-2 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | |
| 1.- Մարսէյ | 8 (10-6) |
| 2.- Պրայթըն | 7 (8-5) |
| 3.- ԱԷՔ Աթէնք 4 (5-8) | 4 (5-8) |
| 4.- Այաքս | 2 (4-8) |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Ռէյնճըրզ – Սփարթա Փրակա | 2-1 |
| Ռէալ Պեթիս – Արիս Լիմասոլ | 4-1 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | |
| 1.- Ռէալ Պեթիս | 9 (7-3) |
| 2.- Ռէյնճըրզ | 7 (4-3) |
| 3.- Սփարթա | 4 (5-6) |
| 4.- Արիս | 3 (5-9) |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Սփորթինկ Լիզպոն – Ռաքով Չեսթոչովա | 2-1 |
| Աթալանթա – Շթուրմ Կրաց | 1-0 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | |
| 1.- Աթալանթա | 10 (7-3) |
| 2.- Սփորթինկ | 7 (6-5) |
| 3.- Շթուրմ Կրաց | 4 (4-5) |
| 4.- Ռաքով | 1 (2-6) |
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Լասք – Սեն Ժիլուազ | 3-0 |
| Թուլուզ – Լիվըրփուլ | 3-2 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | |
| 1.- Լիվըրփուլ | 9 (12-5) |
| 2.- Թուլուզ | 7 (6-8) |
| 3.- Սեն Ժիլուազ | 4 (3-7) |
| 4.- Լասք | 3 (5-6) |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Մաքապի Հայֆա – Վիարէալ | 1-2 |
| Ռեն – Փանաթինայքոս | 3-1 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | |
| 1.- Ռեն | 9 (8-3) |
| 2.- Վիարէալ | 6 (3-3) |
| 3.- Փանաթինայքոս 4 (4-5) | 4 (4-5) |
| 4.- Մաքապի | 1 (1-5) |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Սերվեթ Ժընեւ – Շերիֆ | 2-1 |
| Սլաւիա Փրակա – Ա. Էս. Ռոմա | 2-0 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | |
| 1.- Սլաւիա | 9 (10-2) |
| 2.- Ա. Էս. Ռոմա | 9 (8-3) |
| 3.- Սերվեթ | 4 (3-8) |
| 4.- Շերիֆ | 1 (3-11) |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Ղարաբաղ – Պայեր Լեւերքուզըն | 0-1 |
| Հաքըն – Մոլտէ | 1-3 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | |
| 1.- Լեւերքուզըն | 12 (12-2) |
| 2.- Ղարաբաղ | 6 (3-6) |
| 3.- Մոլտէ | 6 (9-5) |
| 4.- Հաքըն | 0 (2-13) |


