Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Յաւերժի Ճամբորդներ. Կիսատ Երազանքներ

Նոյեմբեր 8, 2023
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՍԵԴԱ ԳԱԼՍՏԵԱՆ
Հայաստանի Պատմութեան թանգարանի աշխատակից

Հերոսականութեան դրսեւորումները. Պատերազմից յետոյ շատ է խօսւում հերոսականութեան մասին, համարեա բոլոր մասնակիցներին անուանում են հերոս, սակայն կան այդ հասկացութեան տարբերակումներ: Հասարակութիւնը միշտ բացայայտում է մարդկանց մէջ հերոսներին, անգամ եթէ նրանց հերոսականութիւնը յաղթանակների ժամանակ չի դրսեւորուել: Հարազատները, իրենց հրամանատարները յաճախ պատմում են դէպքեր, որոնք բնորոշ են իսկական հերոսներին, պետութեան, ապագայի հանդէպ պատասխանատուութիւն ստանձնողներին: Նրանք չխնայեցին ոչինչ, նոյնիսկ ամենաթանկը` կեանքը: Նրանք յաղթեցին մահին եւ անմահացան պատմութեան էջերում` պարգեւատրուելով հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար տարբեր շքանշաններով ու պարգեւներով: «Դուք չէք պարտուել, մեր լուսաւոր եղբայրներ, դուք յաղթել էք, իսկ յաղթողները չեն մահանում, նրանք անմահանում են, ու իրենց տունը գտնում երկրից երկինք տանող ճանապարհին» (Մարութեան 2022, 72): Հերոսի մարտական ընկերները, ականատեսները պատմում են, որ քաջարի Գեղամը եւ նրա ընկերները զրահամեքենաներով` ԲՄՊ (ՀՄՄ –  1) թշնամուն մեծ կորուստներ են պատճառել: Հոկտեմբերի 7-ի լոյս 8- ի գիշերը նկատում են իրենց ընկերների շրջափակման մէջ ընկնելը, անմիջապէս իրենց դիպուկ հարուածներով փրկում են 19 զինծառայողի կեանք` փոխարէնը կորցնելով սեփական կեանքը: Հոկտեմբերի 8-ը աւարտուեց առանց Գեղամի… 25 տարի առաջ, առաջին արցախեան պատերազմի ժամանակ, նոյն վայրում, նոյն տարիքում, նոյն սխրանքով անմահացաւ իր անուանակից հօրեղբայրը` Գեղամ Պաւլենի Աւետիսեանը: Հայոց պատմութիւնը նոր ԳԵՂԱՄՆԵՐՈՎ կերտուեց… կարծես պատմութիւնը կրկնւում է, ճակատագիրը երկուսին էլ ընդամէը 20 գարուն նուիրեց. Ամէն մշակոյթ ունի իր հերոսական պատմութիւնը: Զինուորներից շատերը դէմ են արտայայտւում իրենց հերոսականացմանը, նոյնիսկ բարդ փորձութիւններով անցած մարդիկ գտնում են, որ էդպէս էլ պէտք էր լինէր, ըստ նրանց, հերոսութիւն էր, երբ փրկել են ընկերների կեանքեր, որովհետեւ ամենամեծ կորուստն են դա համարել, նաեւ` դիրքը, հողը թէկուզ եւ մէկ թիզ ետ բերելը: Հետախոյզ Նոյը 8-ամսուայ ծառայող էր: Առաջին անգամ ընկել են շրջապատման մէջ, ստեղծել են նահանջի տպաւորութիւն, հաւաքուել են եւ դժուարութեամբ վերադարձել: Երբ նկատել է զինամթերքով մեքենան շրջուել է եւ ծխում է, որտեղ զինուոր էր մնացել, նետուել է դէպի մեքենան, փրկել զինուորին, որ մահացել է ձեռքերի մէջ, երբ ասում էին հերոս, բարկանում էր, թէ «18 տարեկան երեխան ձեռքերիս մէջ մահացաւ, ես ի՞նչ հերոս»: Յաջորդ առաջադրանքի ժամանակ զոհուել է: Հայրը ոստիկան էր, մինչեւ դպրոց գնալը խնդրել է հայրիկից իր համար ծառայողական գրքոյկ պատրաստել, խնդրել է մօրը` լրացնել այն: Յետոյ ինքնուրոյն լրացրել դպրոցական տարիքում այն, ինչը իրականութիւն է դարձել հետագայում: Ընտանիքը մահուանից յետոյ գտել է այդ գրքոյկը, որտեղ լրացուած է եղել «Նոյ Լեովայի Թեւոնեան, կոչումը` հազարապետ հետախուզութեան պետ, 2020 թ….»:

Շատերն են ընդունում, որ պատերազմին մասնակցութիւնն նրա թոհուբոհի միջով անցնելը, աչքով այս ամէնը տեսնելը արդէն հերոսութիւն է: Շատ զինուորներ գնացել են հերոսական քայլերի, հրամանատարին վստահելով` «Հրամանատարը զինուորի ամենայուսալի թիկունքն է, սպաների անձնական օրինակը անչափ կարեւոր էր: Զինուորը պիտի յենուի հրամանատարին, որ կարողանայ խիզախօրէն դիմակայել թշնամուն, ծայրայեղ բան պիտի ասեմ` պատերազմի դաշտում, զինուորը հայրենիքը սիրելուց առաջ իր հրամանատարին պիտի սիրի… հայ զինուորը ոգու զինուոր է, ոգին բարձր պահիր` մենակ կը գնայ 100 հոգու դէմ ու չի կոտրուի…»: Դաւիթը արդար, ազնիւ, խիզախ, երդմանը հաւատարիմ լաւ սպայ ու լաւ առաջնորդ էր իւրաքանչիւր զինուորի համար: Երբեք չի առաջնորդուել ուսադիրներով, նրան առաջնորդողը մարդկային որակներն էին, մարդասիրութիւնը վեր է եղել ամէն ինչից, զուսպ էր ու համեստ, բայց համեստութեան մէջ քօղարկուած էր հայրենիքի հանդէպ անսահման սէրը… Նա գիտէր, թէ ի՛նչ բան է սահմանի մօտ արթուն գիշեր անցկացնելը, զինուորի հետ սոված մնալը, զինուորի հետ բաց երկնքի տակ լուսացնելը, անձրեւի ու քամու հետ կռիւ տալը: Եղել է թէ՛ հայր, թէ՛ ծնող , թէ՛ եղբայր, թէ՛ լաւ հրամանատար իր զինուորների համար: Երբ կատարած սխրանքների համար ներկայացրել են «մարտական խաչ»-ի, ասել է` «Շնորհակալ եմ, պարո՛ն զօրավար, հրաժարւում եմ այդ արիւնոտ «Մարտական խաչ»-ից, ինձ համար խաչը թիկունքիս կանգնած իմ ամէն մի զինուորն է… նրանք ինձ ողջ են պէտք, ես հերոսութիւն չեմ արել, ես իմ պարտքն եմ կատարել հայրենիքիս: Հաւատարիմ եմ մնացել սուրբ երդմանս, երբեք չեմ ակնկալել ոչ մի հերոսական կոչում ու շքանշան… սակայն, դրա կողքին, տեսնում ենք նաեւ ցաւալի դէպքեր, երբ հրամանատարն իր «տեղում» չի եղել, եւ ընկել են շրջապատման մէջ, զինուորները չեն վստահել այդպիսիներին: Այսօր ականատես ենք նաեւ դատավարութիւնների, ըստ որոնց, թողնելով իր զինուորներին հրէ ճարակի մէջ` հրամանատարները փախել են մարտի դաշտից: Մարատը , որ հրասայլային ջոկատի հրամանատար էր, շարժւում էր Նժդեհի պատգամներով, ասում էր` սիւնեցի լինելը պատիւ է, պարտք` Նժդեհի առջեւ: Զինուորները յարգում եւ սիրում էին իրենց հրամանատարին, նրան «Մարատ քեռի» են կոչել, ինքն էլ հպարտանում էր նրանցով, զոհուելուց առաջ կնոջը պատգամել է իր որդիներին` 2 առիւծներին, լաւ պահել…

Նոր պատմութիւն կերտողները. Յարութիւնը տնեցիների հետ խօսելիս ասել է` «Նոր պատմութիւն ենք կերտում» չհասցրեց աւարտին, առաջնագծում էր, վիրաւորուել է մարտում` ոչ մի րոպէ չլքելով մարտադաշտը, յայտնուել են շրջափակման մէջ` դուրս եկել: Զոհուել է` փրկելով կեանքեր: Հրամանատարը խոստովանել` «Հպարտ է, որ Յարութի նման զինուոր է ունեցել»: Անմահացաւ` մնալով հայոց պատմութեան էջերում: Կարծում ենք հիմնական ծանրութիւնը եղել է ժամկէտային զինծառայողների վրայ, որոնք բարձր մարտական ոգի են ունեցել նորօրեայ Սասնայ ծռեր: Հրետանաւոր Հայկը երազում էր` «Երանի գայ, կայանայ «Նոր հայը», լինէինք Նժդեհի ասած էդ սերունդը»: Հայ զինուորը յաղթել է: Նրանք բոլորը մեծ հաւատով «նոր պատմութիւն էին կերտում», ԴԱ ԱՅՆ ՍԵՐՈՒՆԴՆ ԷՐ, ՈՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԷՐ ՆՈՐ ԳՈՅՆԵՐ ՄՏՑՆԵԼ ԿԵԱՆՔ` դրանով յաղթահարելով պատերազմի չարիքը: Այս սերունդը իր կեանքի գնով մեզ կեանք շնորհեց: Մի բուռ երկիր ու անթիւ ցայտաղբիւրներ, բոլորի վրայ սիրտ մաշեցնող թուեր` «18», «19», «20»:

Պատերազմը վերարժեւորեց կեանքի, խաղաղութեան մասին ընկալումները: Յօդուածում կարեւորել ենք պատերազմի նկարագրութեան բարոյական ընկալումը: Այս պատերազմը կարեւորեց, վերարժեւորեց կեանքի, խաղաղութեան մասին ընկալումները: Նաեւ առաջնային կարեւորութիւն տրուեց հայրենիքը ոչ թէ խօսքով, այլ գործով սիրելու գաղափարին:

Գնդացրորդ Գրիգորը իր ձեռքով վերանորոգել էր տունը` տեղադրելով պահապան խաչը` ինքնութեան վերաիմաստաւորումը:

Ծառայութեան ընթացքում արժանացաւ բազմաթիւ շքանշանների եւ պատուոգրերի: Ստեղծեց լայն ու հոգեհարազատ շրջապատ եւ կերտեց հայ զինուորի վեհ կերպարը: Առաջնորդուեց «Կռուի՛ր այնպէս, որ քո ընթացքով հեշտացնես քեզնից յետոյ միեւնոյն նպատակի համար կռուողների գործը» կարգախօսով: Փրկեց իր մարտական ընկերներից շատերի կեանքը, քսանօրեայ ծանր մարտերից յետոյ, հոկտեմբերի 15-ին յաւերժ զինուորագրուեց իր մարտական ընկերներից շատերի նման… Հայ զինուոր, քո ներկայութիւնը միշտ զգում է մեր սուրբ հայրենիքը, քո բազկի ուժը միշտ հասու է լինելու նենգ թշնամուն… այո՛, պատերազմը աւերում է ամէն ինչ. «Պատերազմը յատկապէս, երբ յարձակւում են քեզ վրայ, քանդում է ամէն ինչ: Կազմաքանդում է այն աշխարհը ու նաեւ կազմաքանդում է այն մարդուն, որն այս կամ այն կերպ անցել է պատերազմի միջով»: Յետոյ մարդիկ յաճախ են խոստովանում, որ էլ նախկինը չեն, որտեղ մարդն ապրում է` վերարժեւորելով ամէն ինչ իր շուրջը:

ՈՄԱՅ (Ողջ մնալու արուեստը) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպութեան հիմնադիր Վարդանով Վովան նշում է` «Մեր բանակը հին էր, բայց լաւն էր, մենք պարտուել ենք թուրքական ժամանակակից բանակին»:

Դաւթի պատգամն էր` «Հայ սպաներ, լաւ է մեռնել, քան թէ ապրել մեռնելու համար»: «Հա՜յ սպայ, սրիդ վրայ գրիր իմ այս խօսքը, որ նրա ոգով դաստիարակես զինակիցներիդ, քանզի միայն հայրենապաշտ եւ արիացուցիչ դաստիարակութիւնն է, որ ուժ պիտի տայ քեզ եւ զինուորիդ` յաղթելու մահը»:

Գէորգ Հաճեանի կինը` Ֆրիտա Ներսէս Մկրտիչը գրում է. «Կայ մէկ իրականութիւն` դուք մեր կողքին չէք, եւ մենք տկար ենք ու անզօր, ուժ տուէք մեզի ձեր այդ ուժէն, որ գացիք մարտի դաշտ` յանուն յաղթանակի, յանուն պաշտպանութեան, յանուն լոյսի ու խաղաղութեան»: Ժամանակները կ՛անցնեն, բայց մենք չենք հաշտուի վաղուայ խաղաղ օրուայ համար յաւերժի ուղին բռնելու ձեր տղամարդկային որոշման հետ: Տուեցիք կեանքեր յանուն… Հաւատարիմ մնացիք ձեր նշանաբանին` «Կեանքս` հայրենիքիս, հոգիս` Աստծուն, պատիւս` ինձ»:

Եզրակացութիւն

Ուսումնասիրելով 44-օրեայ պատերազմում զոհուածների գործերը, նրանց պատմութիւնները` յանգեցինք հետեւեալին. ընդունելով մեր հերոսների պատերազմի ընկալումները, նրանց բնութագրումները, կիսատ, անաւարտ մնացած երազանքները` արեցինք հետեւեալ եզրայանգումները` ա/ համարեա բոլորի մօտ եղել է հեռախօսային վերջին զանգը.. բ/ Հիմնականում մօր կերպարը նոյնացել է հայրենիքի` մայր Հայաստանի հետ, գ/ զոհելով իրենց կեանքը` փրկել են այլ կեանքեր, դ/ իրենց չյանձնուող տեսակով փորձել են կերտել նոր պատմութիւն, է/ վերարժեւորել են կեանքը, խաղաղութեան ընկալումները, զ/ առաջնային կարեւորութիւն է տրուել հայրենիքը ոչ թէ խօսքով, այլ գործով սիրելուն, է/ Իրենց օրինակով կերտել են Նոր, Վեհանձն, ինքնազոհաբերութեան պատրաստ զինուորի կերպարը…

____________________________

Օգտագործուած Գրականութիւն

ՀՊԹ (Հայաստանի Պատմութեան թանգարան), Նգպֆ (նորագոյն պատմութեան ֆոնտ) գ/գ 19824, բ/մ 6239-6240, գ/գ 19825, բ/մ6242, գ/գ 19826, բ/մ6249-6251, գ/գ 19827, բ/մ6252-6253, գ/գ 19828, բ/մ6254-6258,

ՄԻՆԱՍԵԱՆ 2013 – Մինասեան Է., «Հայաստանի երրորդ հանրապետութեան պատմութիւն», ԵՊՀ հրատ. Երեւան, 2013

ԲԱԼԱՅԵԱՆ 2011 – Բալայեան Վ., «Արցախի պատմութիւն, հնադարից մինչեւ մեր օրերը», Երեւան, 2011

ԲԱԼԱՅԵԱՆ 2009 – Բալայեան Վ., «Լեռնային Ղարաբաղ, պատմական անցեալն ու ներկան», Երեւան, 2009

ԹԱԴԵՒՈՍԵԱՆ 2022 – Թադեւոսեան Ա., «Պատերազմը մասնակիցների պատմութիւններում. մարդաբանական հետազօտութիւն», Երեւան, Եւրասիա համագործակցութիւն հիմնադրամ, 2022

ԳՐԻԳՈՐԵԱՆ, ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ 2018- Գրիգորեան Ա., Բաղդասարեան Բ., «Հայրենիքին նուիրուած ծառայելու պատրաստակամութեամբ», Երեւան, «Ոսկան Երեւանցի» 2018

ԿՐԹՈՒԹԻՒՆ – «Կրթութիւն», շաբաթաթերթ, թիւ 48-49, Երեւան, 02.12. 2020

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, թերթ, Երեւան, 12 մայիս 2021

ՓԱՇԻՆԵԱՆ 2020 – Փաշինեան Ն., ՀՀ վարչապետ, ԱԺ 2020 սեպտեմբերի 27, https://ampop.am/speech-by-prime-minister-nikol-pashinyan-at-national-assembly-september-27/

https://www.youtube.com/watch?v=1k2kvWkgiZk {դիտուել է 10.06. 2023}

Յաւերժի ճամբորդներ… անաւարտ երազանքներ ծրագիրը ՀՊԹ-ում հնարաւոր է դարձել իրականացնել Հայկական ընդհանուր բարեգործական միութեան (ՀԲԸՄ) դրամաշնորհի շնորհիւ.

sedagalstyan@yahoo.com

(Շար. 2 եւ վերջ)

«Դրօշակ» թիւ 10, 2023 թ.

Նախորդը

Հայրենի Կեանք

Յաջորդը

Վարձքդ Կատա՛ր

RelatedPosts

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը
Անդրադարձ

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը

Օգոստոս 19, 2025
Նոր Գիրքերու Հետ.  ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի`  Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927  (Հեղինակ Յարութ Չէքիճեան)
Անդրադարձ

Նոր Գիրքերու Հետ. ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927 (Հեղինակ Յարութ Չէքիճեան)

Օգոստոս 19, 2025
Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր
Անդրադարձ

Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր

Օգոստոս 18, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?