Ռուսահայ Կարէն Խաչանով դուրս մնաց Շանկհայի թենիսի մասթըրզի մրցաշարքէն` 7-6 (8-6) եւ 6-4 արդիւնքով պարտուելէ ետք Կրինտ Տիմիթրովէն (Պուլկարիա):
Թիւ 1 դասուած Քարլոս Ալքարաս 7-6 (7-1) եւ 6-4 արդիւնքով բաւական դժուար մրցումի մը ընթացքին յաղթեց Տէն Իվընզի (Մեծի Բրիտանիա):
Ստորեւ` Գ. հանգրուանի արդիւնքները.
Ուկօ Ումպեր (Ֆրանսա) – Սթեֆանոս Ցիցիփաս 6-4, 3-6 եւ 7-5
Ժ. Ժ. Ուոլֆ (Միացեալ Նահանգներ) – Մաթէօ Առնալտի (Իտալիա) 2-6, 6-3, 7-6
Նիքոլաս Մարրի (Չիլի) – Լորենզօ Սոնեկօ (Իտալիա) 7-6, 6-2
Անտրէ Ռուպլեւ (Ռուսիա) – Ատրիան Մոնարինօ (Ֆրանսա) 6-3, 6-0
Տիեկօ Շվարցման (Արժանթին) – Թէյլոր Ֆրից (Միացեալ Նահանգներ) 6-4, 3-6, 7-6
Թոմի Փոլ (Միացեալ Նահանգներ) – Արթիւրֆես (Ֆրանսա) 6-4, 6-7 (7-9), 6-4