Իտալացի Եանիք Սինըր, որ այս տարի 2-րդ անգամ ըլլալով կը յաղթէր 2-րդ դասուած սպանացի թենիսմեն Քարլոս Ալքատասի, պիտի բարձրանայ տղոց դասաւորման («Էյ. Թի. Փի.») 4-րդ դիրքին:
Ան այս ձեւով թենիսի պատմութեան անցաւ` հաւասարելով 1976-ի իր ազգակից Ատրիանօ Փանթայի: Այլ իտալացի մը` թենիսվումըն Ֆրանչեսքա Շիավոնէ 201-ին ամէնէն բարձր դասուած իտալացիներուն միացած էր:
Սինըր կը դառնայ նաեւ 3-րդ թենիսմենը, որ ծնած է 2000-էն ետք եւ հասած թոփ 5-ին` Քարլոս Ալքարասէն եւ Հոլկըր Ռունըէն ետք:
Ստորեւ տղոց «Էյ. Թի. Փի.» դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Նովաք Ճոքովիչ (Սերպիա) | 11.795 |
| 2.- Քարլոս Ալքարաս (Սպանիա) | 8.535 |
| 3.- Տանիլ Մետվետեւ (Ռուսիա) | 7.280 |
| 4.- Հոլկըր Ռունը (Դանիա) | 4.710 |
| 5.- Սթեֆանոս Ցիցիփաս (Յունաստան) | 4.615 |
| 6.- Ատրէ Ռուպլեւ (Ռուսիա) | 4.515 |
| 7.- Եանիք Սինըր (Իտալիա) | 4.465 |
| 8.- Թէյլըր Ֆրից (Միացեալ Նահանգներ) | 3.955 |
| 9.- Քեսփըր Ռուտ (Նորվեկիա) | 3.560 |
| 10.- Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա) | 3.280 |


