Լոնտոնեան Արսենալին եւ Չելսիին, ինչպէս նաեւ քաթալոնական Պարսելոնային մաս կազմող նախկին միջնապահ Սեսք Ֆապրեկաս աւարտեց ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզը:
36 տարեկան ֆութպոլիստին վերջին ակումբն էր իտալական Քոմոն, որուն հետ ան կը ծրագրէ յառաջիկային մարզչական արհեստավարժ ասպարէզի սկսիլ, սակայն անոր Բ. կազմին հետ:
Ֆապրեկաս ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզին սկսած է 2003-ին` Արսենալի հետ, եւ իբրեւ ֆութպոլիստ ընդամէնը տիրացած է 17 տիտղոսի (տարբեր ակումբներու հետ):


