Չեխիոյ մայրաքաղաք Փրակայի մէջ տեղի ունեցած «ԵՈՒ. Է. ԷՖ. Ա.»-ի «Եուրոփա Քոնֆըրընս Լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի աւարտական հանգրուանի մրցումը աւարտեցաւ անգլիական Ուեսթ Համ Եունայթըտ ֆութպոլի ակումբին յաղթանակով, որ 2-1 արդիւնքով պարտութեան մատնեց իտալական Ֆիորենթինան:
Յաղթական կազմին կոլերը նշանակեցին ալճերիացի յառաջապահ Մոհամետ Սայետ Պըն Ռահման (62-րդ` փենալթիով) եւ անգլիացի միջնապահ Ժարետ Պուըն (90-րդ), իսկ Ֆիորենթինայի միակ կոլը` իտալացի Ճիաքոմօ Պոնավենթուրա (67-րդ):
Նշենք, որ նախորդ տարուան տիտղոսակիրն էր իտալական Ա. Էս. Ռոման: