Ինչպէս ծանօթ է, նախորդ շաբաթ մեկնարկը տրուեցաւ Եւրոպայի ֆութպոլի ախոյեանութեան` «ԵՒՐՕ-2024»-ի զտումի մրցումներուն, երբ կատարուեցան բազմաթիւ մրցումներ` տասը խումբերու մէջ:
Խումբերէն ոմանք կատարեցին երկուքական մրցում, իսկ ուրիշներ` մէկական:
Ցարդ տեղի ունեցած մրցումներէն ետք, երկուքական յաղթանակ արձանագրած են Սկովտիա (Ա. խմբակ), Ֆրանսա (Բ. խմբակ), Անգլիա (Գ. խմբակ), Աւստրիա (Զ. խմբակ), Սերպիա (Է. խմբակ), Սլովենիա (Ը. խմբակ), Զուիցերիա (Թ. Խմբակ) եւ Փորթուգալ (Ժ. խմբակ):
Նշենք, որ մրցումները կը վերսկսին 16 յունիսին:


