Եքաթերինպուրկի մէջ (Ռուսիա) տեղի ունեցած կռփամարտի երեկոյի գլխաւոր մենամարտին, հայազգի կռփամարտիկ Ժորա Ամազարեան, յաղթեց երեք քաշային կարգերու մէջ աշխարհի նախկին ախոյեան, վենեզուելլացի Խորխէ Լինարեսին:
Թեթեւ քաշային կարգի 10 ռաունտնոց այս մենամարտը աւարտեցաւ Ամազարեանի յաղթանակով` իրաւարարներու միաձայն որոշումով (98-92, 96-94 եւ 99-91):
Այսպիսով, Ամազարեան արձանագրեց իր 13-րդ յաղթանակը (9-ը` նաք աութով), երեք պարտութեան եւ երկու հաւասարութեան կողքին:
Իսկ 37 տարեկան Խորխէ Լինարես այսպիսով կրեց իր 8-րդ պարտութիւնը` 47 յաղթանակի կողքին (29-ը` նաք աութով):


