Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Հայաստան-Սիրիա Յարաբերութիւններ. Պատմական Առնչութիւններ, Արդի Զարգացումներ Եւ Հեռանկարներ» Նիւթով Միջազգային Գիտաժողով

Դեկտեմբեր 7, 2022
| Հայրենի Կեանք
0
Share on FacebookShare on Twitter

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան հիմնարկի աւագ գիտաշխատող պատմական գիտութիւններու թեկնածու Գրիգոր Վարդանեանը «Սիրիական ճգնաժամի խաղաղ կարգաւորման Ժընեւեան գործընթացը» զեկուցման շրջանակում նշեց, որ 2022 թ. լրացաւ սիրիական ճգնաժամի բռնկման 11-րդ տարին, իսկ դրա հանգուցալուծման ուղղութեամբ տարուող ժընեւեան բանակցութիւնները դեռեւս շարունակւում են: Սիրիական ճգնաժամի խաղաղ կարգաւորման Ժընեւեան գործընթացը նախաձեռնուել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի մշտական անդամ պետութիւնների եւ Արաբական պետութիւնների լիկայի կողմից` հիմք ընդունելով 2012 թ. յունիսի 30-ին ընդունած «Սիրիայի համար գործողութեան խմբի վերջնական յայտարարութիւնը, կամ` «Ժընեւեան յայտարարութիւն փաստաթղթի հիման վրայ: Այս փաստաթղթով նախատեսւում էր ձեւաւորել փոխադարձ համաձայնութեան հիման վրայ անցումային կառավարչական մարմին, որը կը ղեկավարէր եւ կ՛իրականացնէր քաղաքական վերափոխումները Սիրիայում: Մինչ այժմ բանակցութիւնների այս ձեւաչափով կողմերին չի յաջողուել հասնել  խաղաղութեան հաստատման համար անհրաժեշտ այն հիմնական նպատակներին, որոնք սահմանուել էին հիմնարար «Ժընեւեան յայտարարութիւն»-ով:

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան հիմնարկի` Թուրքիայի բաժնի վարիչ պ.գ.թ., դոցենտ Լեւոն Յովսէփեանն իր «Սիրիայում Անգարայի ռազմական գործողութիւնների հարցում Թուրքիայի ներքին պատճառականների վերհանումը» զեկուցման ընթացքում խօսեց Թուրքիայի արդի արտաքին ու տարածաշրջանային քաղաքականութեան մէջ ռազմական-անվտանգային բաղադրիչի կարեւորութեան մասին: Տարբեր հակամարտային իրավիճակներում ռազմական միջամտութիւնները, արտերկրներում ռազմական խարիսխների տեղակայումը, փոխարինաբար կռուող (փրոքսի)  ուժերին հովանաւորելը, երկրում միլիտարիզացման միտումներն արդի թուրքական արտաքին ու անվտանգային քաղաքականութեան անկիւնաքարն են: Իր աշխարհագրական շրջակայքում այսօր անկայունութեան ու հակամարտութիւնների թէժացման խթանիչ տէրութիւն դարձած Թուրքիան չի վարանում իր յարձակողապաշտական ու ծաւալապաշտական նկրտումներից:

Սիրիական ճգնաժամը Թուրքիայի տարածաշրջանային անվտանգային քաղաքականութեան կարեւորագոյն ուղղութիւններից դարձաւ, որն առանցքային նշանակութիւն ունեցաւ Անգարայի անվտանգային քաղաքականութեան վերասահմանման ու ուժի արտածման ընդլայնման հարցում: Զեկոյցում սիրիական հակամարտութեան մէջ Թուրքիայի ներգրաւումն ու ռազմական գործողութիւնները դիտարկւում են Թուրքիայի ներքին, ներպետական գործօնների ու գործընթացների` որպէս կարեւոր պատճառականների, պարունակում: Ներպետական առանցքային որոշ գործօններ ու գործընթացներ հնարաւոր դարձրեցին եւ նպաստեցին այդ ռազմական գործողութիւնների իրականացմանն ու հետագայ ընդլայնմանը: Դրանք դիտարկւում են Թուրքիայում ռազմաքաղաքացիական փոխյարաբերութիւնների, ռազմավարական մշակոյթի կերպափոխումների ու որոշումների կայացման համակարգի վերաձեւումների շրջանակում:

Զեկուցումը պատրաստուել էր ՀՀ Գիտութեան կոմիտէի ֆինանսաւորմամբ իրականացուող «Քրտական գործօնի աշխարհաքաղաքական կարեւորութիւնը սիրիական ճգնաժամում» 21T-6A153 ծածկագրով թեմատիկ գիտական ծրագրի շրջանակում:

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան հիմնարկի` Թուրքիայի բաժնի գիտաշխատող Տաթեւիկ Մանուկեանն իր «Թուրքիայի ռազմական ներխուժումները Սիրիա. նոր-օսմանականութիւնն իրողութիւն» զեկուցման առանցքում շեշտեց, որ սիրիական ճգնաժամի ծաւալմանը զուգընթաց Թուրքիայի տարածաշրջանային ծաւալապաշտական նկրտումներն աւելի յարձակողապաշտական եւ իրագործելի դարձան: Կտրուկ աճեց նաեւ քրտական գործօնի դերը` տարածաշրջանային զարգացումներում եւ արտաքին ուժային կենտրոնների աշխարհաքաղաքական վերադասաւորումների պարունակում: Քրտական ընդլայնուող յաւակնութիւններն Անգարայի համար հետզհետէ վերաճեցին լրջագոյն խնդրի. եւս մէկ քրտական ինքնավարութեան կազմաւորումն իր սահմանագծին խիստ անհանգստացրեց թուրքական իշխանութիւններին, որոնք համակարգեցին ռազմաքաղաքական ողջ ներուժը եւ գործիքակազմը` կազմալուծելու սիրական քրտերի համախմբման գործընթացը: 2016-2019 թթ. Թուրքիան, թիրախաւորելով ահաբեկչական հռչակած Քրտստանի աշխատաւորական կուսակցութեանը, երեք ռազմական ներխուժում իրականացրեց Սիրիայի տարած` «Եփրատի վահան», «Ձիթենու ճիւղ» եւ «Խաղաղութեան աղբիւր», որոնց իրական նպատակը, Սիրիայում ուրուագծուող քրտական ինքնավարութեան կայացման գործընթացը կասեցնելն էր: Թուրքական իշխանութիւնները հնարաւորինս շահարկեցին «Քրտական ահաբեկչութիւնը»` այն որպէս Թուրքիայի ազգային անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան պահպանման լրջագոյն սպառնալիք ներկայացնելով, այդպիսով օրինականացնելով իրենց ռազմական ներխուժումները:

Ռազմական ներխուժումների արդիւնքում Թուրքիան մեծացրեց իր ռազմական, այնուհետեւ տնտեսական եւ գաղափարական ներկայութիւնը Սիրիայում, տեսլական, որը Թուրքիայի նոր-օսմանական քաղաքականութեան առանցքում է: Ինչպէս նաեւ կանխեց իր հարաւային սահմաններին «քրտական ինքնավարութիւնների» միաւորման հաւանականութիւնը, ինչը լուրջ հնարաւորութիւն էր նաեւ Իրաքի քրտերի համար` ուժանիւթային միջոցների դէպի Միջերկրական ծով ելք ապահովելով:

Զեկուցումը պատրաստուել էր ՀՀ Գիտութեան կոմիտէի ֆինանսաւորմամբ իրականցուող «Քրտական գործօնի աշխարհաքաղաքական կարեւորութիւնը սիրիական ճգնաժամում» 21T-6A153 ծածկագրով թեմատիկ գիտական ծրագրի շրջանակում:

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան հիմնարկի Միջազգային յարաբերութիւնների բաժնի աւագ գիտաշխատող պ.գ.թ., դոցենտ Նազելի Նաւասարդեանն իր «Իրանի քրտական քաղաքականութիւնը սիրիական ճգնաժամի սկզբնափուլում» զեկուցման մէջ փաստեց, որ սիրիական ճգնաժամի հետագայ անկանխատեսելի մագլցումի պայմաններում Սիրիայի եւ Իրաքի սահմանագծում` Թուրքիայի հարաւարեւելեան շրջաններում ընթացող թուրք-քրտական զինուած հակամարտութիւնների ծաւալումը, դուրս գալով վերահսկողութիւնից, կարող էր ներթափանցել նաեւ Իրան` հրահրելով երկրի հիւսիսային շրջաների քուրդ ազգաբնակչութեան անջատողական տրամադրութիւններ: Քրտական տարրով պայմանաւորուած ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը կարող էր յանգեցնել Իրանի ցեղային այլ շրջաներում, այդ թւում` ազերիական, անջատողականութեան դրսեւորումների եւ պատճառ դառնալ երկրում ցեղային-դաւանական հողի վրայ քայքայիչ խորքային գործընթացների: Այսպիսով, թէեւ Իրանում քրտական շարժման առանձնայատկութիւններից է միաւորուած հասարակական-քաղաքական ուժ չլինելու իրողութիւնը, սակայն այդ փուլում միջուկային գործարքի արդիւնքում միջազգային մեկուսացումից ձերբազատուող Իրանի համար, որը շահագրգռուած էր տարածաշրջանային իր ռազմաքաղաքական դիրքերի ընդլայնմամբ եւ ամրապնդմամբ, քրտական գործօնով պայմանաւորուած ներքաղաքական ապակայունացումը լուրջ մարտահրաւէր էր եւ յղի էր նաեւ տարածաշրջանի ընդհանուր անվտանգային միջավայրի բացասական կերպափոխումներով:

Երեւանի պետական համալսարանի ՔՄՀԿ կրտսեր գիտաշխատող Շուշանիկ Կիւրեղեանը «Վարձկանների մասնակցութիւնը 2020 թ. 44-օրեայ պատերազմին (համաձայն միջազգային մամուլի հրապարակումների)» իր զեկուցման շրջանակում նշեց, որ հասանելի աղբիւրների վերլուծութիւնը վեր է հանում 2020 թ. 44-օրեայ պատերազմում զինեալների հաւաքագրման եւ տեղափոխման գործում Թուրքիայի թէ՛ ռազմական, թէ՛ քաղաքացիական ենթակառուցուածքների օգտագործումը. այս գործընթացը, չնայած որոշ տարբերութիւններին, մեծ մասամբ համընկնում է դէպի Լիպիա վարձկանների տեղափոխման ընթացակարգին:

Միջազգային մամուլի հրապարակումների հիման վրայ ստեղծում է ընդհանուր պատկերացում, որ վարձկանները պատերազմին մասնակցել են հիմնականում տնտեսական դրդապատճառներից ելնելով, սակայն սպաննուած զինեալների հարազատների, ընկերների ընկերային էջերի մշտադիտարկումը ցոյց է տալիս, որ զինեալների շարքերում փոքր թիւ չեն կազմում փորձառու զինուորականները, գաղափարական հաւատամքներ կրողները:

Սիրիայից Ազրպէյճան տեղափոխուած վարձկան զինեալները Սիրիայի ազգային բանակի կազմում գործող տարբեր խմբաւորումների անդամներ են, իսկ այս կառոյցը ներառուած չէ գերտէրութիւնների եւ/կամ միջազգային կազմակերպութիւնների կողմից ահաբեկչական որակուող կազմակերպութիւնների ցանկում, ինչն աւելի բարդ է դարձնում նրանց նկատմամբ քրէաիրաւական գործընթացը:

Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան հիմնարկի արաբական երկրների բաժինը: Այն միջգիտակարգային էր եւ ներառում էր ինչպէս արաբագիտական, այնպէս էլ աւելի լայն` մերձաւորարեւելեան հետազօտութիւններին եւ միջազգային յարաբերութիւններին առնչուող  մի շարք հիմնահարցերի քննարկում:

Շնորհակալութիւն ենք յայտնում` ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպանութեանը` դեսպան դր. Նորա Արիսեանի գլխաւորութեամբ, Սիրիայում տարբեր տարիների ՀՀ դեսպաններին, ՀՀ-ում հաւատարմագրուած արաբական տարբեր երկրների դիւանագիտական ներկայացուցչութիւններին, երկկողմ դիւանագէտներին, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան հիմնարկի, ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի, Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի Արեւելագիտութեան հիմնարկի, ՀՀ պետական տարբեր գերատեսչութիւնները ներկայացնող մեր գործընկերներին համագործակցութեան, գիտաժողովին աշխուժ մասնակցութեան եւ կառուցողական քննարկումների համար:

Գիտաժողովին անդրադարձել են հայաստանեան, սիրիական եւ սփիւռքեան մի շարք լրատուամիջոցներ:

(Շար. 3)

Նախորդը

Թեհլիրեանի Անգլերէնի Թարգմանուած Յուշագրութիւններու Ներկայացում

Յաջորդը

Ելեկտրականութեամբ Խաւարած Գիշեր Մը

RelatedPosts

Հայրենի Կեանք
Հայրենի Կեանք

Հայրենի Կեանք

Մարտ 22, 2023
Հայրենի Կեանք
Հայրենի Կեանք

Հայրենի Կեանք

Մարտ 15, 2023
Հայրենի Կեանք
Հայրենի Կեանք

Հայրենի Կեանք

Մարտ 8, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In