Հայկական մարզական լրատու աղբիւրներէն կը տեղեկանանք, որ հայրենի աթլեթները 6 մետալի (4 ոսկի, 1 արծաթ եւ 1 պրոնզ) տիրացան Ռազմական մարզական միջազգային խորհուրդին («ՍԻ. ԱՅ. ԷՍ. ԷՄ.») հովանիին տակ տեղի ունեցող համաշխարհային խաղերուն:
Ս. Փեթերսպուրկի մէջ (Ռուսիա) տեղի ունեցած այս խաղերուն տիտղոսակիր դարձան Գոռ Բեգլարեան (երեք քայլ ոստում), Ռազմիկ Մկրտչեան (200 մեթր վազք), Երուանդ Մկրտչեան (1500 մեթր վազք) եւ Արթուր Բարսեղեան (թիթեռնիկի լողարշաւ):
800 մեթրի վազքի մրցումներուն արծաթէ մետալակիր դարձաւ Երուանդ Մկրտչեան, իսկ 100 մեթր վազքի մրցումներուն Ռազմիկ Մկրտչեան` պրոնզէ մետալակիր: