Համա-ՀՄԸՄական 11-րդ մարզախաղերը իրենց աւարտին կը հասնին վաղը` ուրբաթ, 29 յուլիսի երեկոյեան, Երեւանի մարզահամերգային համալիրին մէջ կազմակերպուած փակման հանդիսութեամբ: Աթլեթիզմի, կոլֆի, թենիսի եւ լողի մրցումները աւարտած են արդէն: Աւարտած են նաեւ ֆութպոլի եւ պասքեթպոլի անհատական կարողութեան մրցումները:
Երէկ տեղի ունեցան խմբային մարզախաղերու քառորդ աւարտական եւ կիսաւարտական մրցումները: Այսօր եւ վաղը կը կատարուին աւարտական մրցումները եւ կը յստականան մարզախաղերուն գլխաւոր ախոյեանները, որոնք կ’արժանանան յատուկ բաժակներու, մինչ իւրաքանչիւր մարզախաղի լաւագոյն մարզիկն ու մարզիկուհին կը տիրանան յաւէտ բաժնուած, վաստակաշատ ՀՄԸՄ-ականներու անունները կրող յուշանուէրներու:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները:
Ֆութպոլ
Քառորդ աւարտականներ
ՀՄԸՄ-Ֆրանս – Թիֆլիս 3-0
Արեւմտեան Միացեալ Նահանգներ – Սուրիա 3-0
Երուսաղէմ – Հարաւային Ամերիկա 8-2
Աւստրալիա – Լոնտոն 3-2
Ֆութսալ Տղաք
Արեւմտեան Միացեալ Նահանգներ – Քանատա 10-3
Հարաւային Ամերիկա – ՀԱՍԿ 4-1
Սուրիա – Երուսաղէմ 8-1
Քառորդ աւարտականներ
Սթոքհոլմ – Քանատա 4-3
Սուրիա – Արեւմտեան Միացեալ Նահանգներ 3-3 (4-3 փենալթիներով Սուրիա յաղթական)
Լիբանան – ՀԱՍԿ 8-1
Հարաւային Ամերիկա – Երուսաղէմ 9-3
Ծովափի Վոլիպոլ
Կիսաւարտականներ
ՀԱՍԿ (1) – Քանատա 2-0
ՀԱՍԿ (2) – ՀԱՍԿ (3) 2-0
Պասքեթպոլ Աղջիկներ
Կիսաւարտականներ
Լիբանան – Արեւմտեան Միացեալ Նահանգներ 50-35
Աւստրալիա (1) – Աւստրալիա (2) 35-32
Պասքեթպոլ Տղաք
Քառորդ աւարտականներ
Արեւմտեան Միացեալ Նահանգներ – Սուրիա 74-42
Աւստրալիա – Լիբանան 62-56
Արեւելեան Միացեալ Նահանգներ (1) – Արեւելեան Միացեալ Նահանգներ (2) 72-58
ՀՄԱԿ-ՀԱՍԿ 76-30
Վոլիպոլ Աղջիկներ
Կիսաւարտականներ
ՀԱՍԿ (1) – Հարաւային Ամերիկա 3-0
ՀԱՍԿ (2) – Արցախ 3-2
3×3 Պասքեթպոլ Աղջիկներ
Կիսաւարտականներ
Աւստրալիա – Լիբանան (1) 13-5
Լիբանան (2) -Սուրիա 12-6
3×3 Պասքեթպոլ Տղաք
Քառորդ աւարտականներ
Լոնտոն – Քանատա 9-7
ՀՄԸՄ-Ֆրանս – ՀԱՍԿ (1) 20-7
Սուրիա – ՀԱՍԿ (2) 20-5
Լիբանան – ՀԱՍԿ (3) 2-0
Լող
100 մեթր ազատ ոճ – Տղաք
- Կարէն Չարլասարեան (Աւստրալիա) 1.12.58
- Ռուբէն Ստեփանեան (ՀԱՍԿ) 1.22.47
- Քրիստոֆըր Անդրէասեան (Լոնտոն) 1.32.15
100 մեթր ազատ ոճ – Աղջիկներ
- Զարինէ Համամճեան (ՀԱՍԿ) 1.17.63
- Լիլիթ Յովակիմեան (Լոնտոն) 1.21.03
50 մեթր կուրծքի վրայ – Տղաք
- Իկնասիօ Մեյոյեան (Հարաւային Ամերիկա) 0.39.16
- Վարանդ Ճամպազեան (Աւստրալիա) 0.44.99
- Ռուբէն Ստեփանեան (ՀԱՍԿ) 0.49.33
50 մեթր կուրծքի վրայ – Աղջիկներ
- Լիանա Եփրեմեան (ՀԱՍԿ) 0.44.38
- Լիլիթ Յովակիմեան (Լոնտոն) 0.49.45
- Տաթեւ Թադեւոսեան (ՀԱՍԿ) 1.01.94
50 մեթր թիթեռնիկ – Տղաք
- Իկնասիօ Մեյոյեան (Հարաւային Ամերիկա) 0.29.20
- Արմէն Մկրտչեան (ՀԱՍԿ) 1.26.07
50 մեթր թիթեռնիկ – Աղջիկներ
- Զարինէ Համամճեան (ՀԱՍԿ) 0.37.33
- Լիլիթ Յովակիմեան (Լոնտոն) 0.44.69
200 մեթր կուրծքի վրայ – Տղաք
- Վարանդ Ճամպազեան (Աւստրալիա) 3.57.16
200 մեթր կուրծքի վրայ – Աղջիկներ
- Լիանա Եփրեմեան (ՀԱՍԿ) 4.07.47
400 մեթր ազատ ոճ – Տղաք
- Կարէն Չարլասարեան (Աւստրալիա) 6.58.81
- Պոթիսթա Մեյոյեան (Հարաւային Ամերիկա) 8.50.18
- Քրիստոֆըր Անդրէասեան (Լոնտոն) 9.03.29
100 մեթր կռնակի վրայ – Տղաք
- Իկնասիօ Մեյոյեան (Հարաւային Ամերիկա) 1.23.58
- Քրիստոֆըր Անդրէասեան (Լոնտոն) 2.02.96
200 մեթր խառն ոճ – Աղջիկներ
- Զարինէ Համամճեան (ՀԱՍԿ) 3.16.62
200 մեթր խառն ոճ – Տղաք
- Իկնասիօ Մեյոյեան (Հարաւային Ամերիկա) 2.51.54
- Քրիստոֆըր Անդրէասեան (Լոնտոն) 4.47.89
Ճատրակ
Հինգերորդ հանգրուանի մրցումներէն ետք (ընդամէնը եօթը հանգրուան), 28 մասնակիցներու ընդհանուր դասաւորումը առայժմ կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.-
- Արշիլ Առաքելեան (ՀԱՍԿ) 14,5 կէտ
Մարտիկ Փիլոյեան (ՀԱՍԿ) 14,5 կէտ
- Յակոբ Մայք (Սուրիա) 13 կէտ
Տանիէլ Քէչեան (Հարաւային Ամերիկա) 13 կէտ
Հրակ Գլըպոզեան (Քանատա) 13 կէտ - Աշոտ Օկանեսով (Թիֆլիս) 12,5 կէտ
Ռուբէն Նալպանտեան (Միւնիխ) 12,5 կէտ
Թենիս
Տղաք
Արամ Քենտէրեան (Արեւմտեան Միացեալ Նահանգներ) – Քրիստ Ժամկոչեան (ՀԱՍԿ) 6-0, 6-0
Արմէն Չաղարբէկեան (ՀՄԱԿ) – Վարդան Վարժապետեան (Հարաւային Ամերիկա) 6-0, 6-1
Սեւակ Մոմճեան (Արեւմտեան Միացեալ Նահանգներ) – Կարապետ Կարապետեան (Աւստրալիա) 6-2, 6-1
Ժաք Սողոմոնեան (Աւստրալիա) – Քրիստ Ժամկոչեան (ՀԱՍԿ) 6-0, 6-0
Արմէն Չաղարբէկեան (ՀՄԱԿ) – Քրիստ Ժամկոչեան (ՀԱՍԿ) 6-0, 6-0
Արամ Քենտէրեան (Արեւմտեան Միացեալ Նահանգներ) – Ժաք Սողոմոնեան (Աւստրալիա) 6-0, 6-1
Կարապետ Կարապետեան (Աւստրալիա) – Արմէն Եղիայեան (Լիբանան) 6-3, 6-4
Աղջիկներ
Նոյեմի (Հարաւային Ամերիկա)- Իտա (ՀԱՍԿ) 6-0, 6-0
Վանեսա Չիֆճեան (Լիբանան)-Իտա Սերոբեան (ՀԱՍԿ) 6-0, 6-0
Միքայէլլա (Հարաւային Ամերիկա)-Կրեթթա (ՀԱՍԿ) 6-0, 6-0
Փինկ–Փոնկ
Առաջին եւ երկրորդ հանգրուանի մրցումներէն ետք, քառորդ աւարտականի հասան եւ վաղը իրարու դէմ պիտի ճակատին հետեւեալ մարզիկ-մարզիկուհիները.
Տղաք
Սերկէյ Աւաննէսեան (Արցախ)- Տիմիթրի Սաղաջեան (Թիֆլիս)
Հրայր Սողոմոնեան (Արցախ) – Հրակ Կիւրինլեան (Լիբանան)
Աղջիկներ
Ժաննա Պետրոսեան (Արցախ) – Նարօտ Կիւրինլեան (Լիբանան)
Նարօտ Կիւրինլեան (Լիբանան) – Վաննեսա Թահմասեան (ՀՄԱԿ)