Հայաստանի կռփամարտի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը կը տեղեկացնէ, որ հայրենի կռփամարտիկները 7 մետալի տիրացան (2 ոսկի, 2 արծաթ եւ 3 պրոնզ) Յունաստանի մէջ տեղի ունեցած «Աքրոփոլիս» անունը կրող կռփամարտի միջազգային մրցաշարքին:
Ոսկի մետալի տիրացան Արթուր Ղազարեան (60 քկ) եւ Նարեկ Յովհաննիսեան (63,5 քկ), արծաթ մետալի` Սէյրան Եղիկեան (54 քկ) եւ Բենիկ Նիկողոսեան (63,5 քկ), իսկ պրոնզ մետալի` Արարատ Գիւլբենգեան, Արարատ Յարութիւնեան եւ Յովհաննէս Փափազեան: