29 մայիսին Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մէջ մարզական հաւաքի մը պիտի սկսի` պատրաստուելու համար «Ազգերու լիկա»-ի ֆութպոլի մրցաշարքին, այս մասին յայտնեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը:
Հայաստան յաջորդաբար պիտի մրցի Իրլանտայի (4 յունիս), Սկովտիոյ (8 յունիս), Ուքրանիոյ (11 յունիս) եւ Սկովտիոյ (14 յունիս) դէմ, յառաջիկայ ամսուան ընթացքին:
Ստորեւ հաւաքականի գլխաւոր մարզիչ, սպանացի Խոաքին Քափարոսի կողմէ նկատի առնուած մարզիկները` այս մարզական հաւաքին համար.
Բերդապահներ. Դաւիթ Եուրչենքօ (Ալաշկերտ), Արսէն Բեգլարեան (Ուրարտու), Սթանիսլաւ Բուչնեւ (Փիւնիկ) եւ Հենրի Այվազեան (Նորավանք):
Յետսապահներ. Վարազդատ Հարոյեան (Քատիս, Սպանիա), Յովհաննէս Համբարձումեան (Անորթոսիս, Կիպրոս), Կամօ Յովհաննիսեան (Ասթանա, Ղազախստան), Հայկ Իշխանեան, Արման Յովհաննիսեան (Փիւնիկ), Տարօն Ոսկանեան (Ալաշկերտ), Հրայր Մկոյեան (Արարատ), Ստիոպա Մկրտչեան (Բանակային կեդրոնական մարզական ակումբ), Ժոաօ Ժորտի Մոնրոյ Արարատ (Նոա) եւ Ժիրայր Մարգարեան (Ուրարտու):
Միջնապահներ-յառաջապահներ. Սոլոմոն Ուտօ, Վպէյմար Անկուլօ (Արարատ-Արմենիա), Արտակ Գրիգորեան (Ալաշկերտ), Էդուարդ Սպերցեան (Քրասնոտար, Ռուսիա), Յովհաննէս Յարութիւնեան, Արտակ Դաշեան (Փիւնիկ), Ռուդիկ Մկրտչեան, Էտկար Մալաքեան (Արարատ), Խորէն Բայրամեան (Ռոսթով, Ռուսիա), Էտկար Բաբայեան (Վայլէ, Դանիա), Տիգրան Բարսեղեան (Սլովան, Սլովաքիա), Արթուր Սերոբեան (Բանակային կեդրրոնական մարզական ակումբ), Վահան Բիչախչեան (Փոկոն, Լեհաստան), Լուքաս Սելարայեան (Քոլամպուս Քրիու, Միացեալ Նահանգներ) եւ Սարգիս Ադամեան (Ֆ. Ք. Պրիւժ):