Վարազդատ Հարոյեան` Հայաստանի Լաւագոյն Ֆութպոլիստը

Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնը ամփոփած է «Տարուան լաւագոյն ֆութպոլիստ»-ի 2021 թուականի քուէարկութեան արդիւնքները:

Հաւաքելով 92 միաւոր` Հայաստանի 2021 թուականի լաւագոյն ֆութպոլիստ ընտրուած է Հայաստանի ազգային հաւաքականի եւ սպանական «Քատիզ» խումբի պաշտպան Վարազդատ Հարոյեան:

62 միաւորով երկրորդ դիրքը գրաւած է Հայաստանի ազգային հաւաքականի անդամ, իտալական Ա. Էս. Ռոմա խումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեան:

60 միաւորով երրորդ դիրքը գրաւած է Հայաստանի ազգային հաւաքականի եւ ռուսական Քրասնոտար ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցեան:

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )