Ուզպեքիստանի մայրաքաղաք Թաշկենտի մէջ կայացող ծանրամարտի աշխարհի ախոյեանութեան մրցումներուն Հայաստանի հաւաքականի անդամ Սիմոն Մարտիրոսեան դարձաւ պրոնզէ մետալակիր:
Հայ ծանրորդը 109 քկ ծանրութեան կարգի պոկում եւ հրում մրցումներուն բարձրացուց 416 քկ:
Այս մարզին մէջ աշխարհի առաջնութիւնը շահեցաւ ուզպեք ծանրորդ Աքպար Ջուրակը` 433 քկ:



