«Փրեմիեր Լիկ»-ի Նախագահը Հրաժարական Պիտի Տայ

Սէուտական Արաբիոյ կառավարութեան ներդրումներու պետական հիմնադրամին կողմէ Նիւքասըլ Եունայթըտ ֆութպոլի ակումբը գնելու պատճառով, Անգլիոյ «Փրեմիեր Լիկ»-ի նախագահ Կերի Հոֆման պիտի ներկայացնէ իր հրաժարականը, այս մասին յայտնեց «ՊԻ. ՊԻ. ՍԻ.»-ն:

Նշուեցաւ, որ «Փրեմիեր Լիկ»-ի ակումբները նախորդ հոկտեմբերին բողոք ներկայացուցած էին լիկայի ղեկավարութեան, որ հաւանութիւն տուած էր այս գործարքին համար:

Հոֆման ընդունած էր այս պատասխանատուութիւնը:

Ան 2020-էն ի վեր «Փրեմիեր Լիկ»-ի նախագահն է:

Նշենք, որ Նիւքասըլի նախկին սեփականատէր Մայքըլ Էշլի ակումբը ծախած էր 350 միլիոն եւրոյի:

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )