Պարսելոնա Պաշտօնանկ Ըրաւ Իր Թեքնիք Տնօրէնը

Քաթալոնական Պարսելոնա ֆութպոլի ակումբին մամլոյ քարտուղարութիւնը յայտնեց, որ պաշտօնանկ ըրաւ իր թեքնիք տնօրէնը` 54 տարեկան սպանացի Ռամոն Փլանեսը:

Ան Պարսելոնա հասած էր 2018-ին, երբ ակումբին նախագահն էր Եոսիփ Մարիա Փարթոմէու:

Սպանական մարզական մամուլին համաձայն, Պարսելոնայի նոր նշանակուած գլխաւոր մարզիչ Չաւի կը փափաքի ակումբին թեքնիք տնօրէնին պաշտօնին վրայ տեսնել իր նախկին խմբակիցը` Քարլես Փույոլը:

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )