Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Իմ Ազգը Պատրաստ Չէ Խաղաղութեան, Որովհետեւ Խաղաղութիւնը Նսեմ Չի Լինում. Գագիկ Գինոսեան

November 17, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՆՆԱ ԲԱԼԵԱՆ

Իմ ազգը պատրաստ չէ խաղաղութեան, որովհետեւ խաղաղութիւնը նսեմ չի լինում`  «Երկիր»-ի հետ հարցազրոյցում ասաց արցախեան առաջին եւ երկրորդ պատերազմների մասնակից, ազատամարտում Լէոնիտ Ազգալդեանի «ազատագրական բանակէ ջոկատի մարտիկ, 1992 թուականից` «արծիւ մահապարտներէ յատուկ նշանակութեան գումարտակի անդամ, հասարակական, մշակութային գործիչ, «կարինէ աւանդական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսեանը:

«Թուրքի հետ խաղաղութեան մասին խօսելը նոյնն է, թէ ինքնախաբէութեամբ զբաղուել: Իսկ ով հասկանում է, թէ թուրքը ի՛նչ քաղաքականութիւն է վարում եւ շարունակում է խօսել` դա ազգի դէմ դաւադրութիւն է»,- ասաց Գագիկ Գինոսեանը:

Նա այս երեւոյթը երկու «Տ»-երի սինտրոմ է կոչում` կա՛մ տականք, կա՛մ տգէտ. եթէ չտեսնելով ես խօսում, տգիտութիւն է, իսկ եթէ տեսնում ես ու շարունակում նոյնը խօսել, ուրեմն դու տականք ես:

Անձնատուական համաձայնագրի կնքումից մէկ տարի անցել է. Գագիկ Գինոսեանը չի տեսնում ոչ մի իրական փոփոխութիւն բանակում, ոչ մի իրական փոփոխութիւն գաղափարախօսութեան մէջ, այլ նոյնիսկ` բոլորովին հակառակ մօտեցում:

«2016 թ-ի քառօրեայից յետոյ մենք աղաղակում էինք զօրաշարժի համակարգի ապիկարութեան, բանակի բազում խնդիրների մասին, Կարեն Վարդանեանը դեռ 2015 թ-ին էր գոռում անօդաչու թռչող սարքերի բանակ ստեղծելու մասին, այդքանից յետոյ 2020 թ-ի սեպտեմբերեան 44-օրեայ պատերազմի առջեւ կանգնել, կարծում եմ, իշխանութիւնների նոյնիսկ ապիկարութիւնն էլ չէ, սա ազգին գիտակցուած կործանման տանելու ճանապարհ է»,- ասաց նա:

Նա չի նկատում սերունդ դաստիարակելու կամք, վճիռ, չի տեսնում տնտեսութիւն, որը պատրաստ է ռազմական գծերի անցնել, եթէ կրկին անհրաժեշտութիւն լինի կամաւորագրուելու, եւ չի տեսնում վճիռ` սահմանը պաշտպանուած դարձնելու:

«իմ մեղքն է, որ իմ գիտութիւնը դեռ ի զօրու չէ ռազմական արդիւնաբերութիւն ստեղծելու, որովհետեւ դա է այսօր հայի լինելիութեան հիմքը: Մէկ տարուայ մէջ ոչինչ չփոխուեց? դուք տեսե՞լ էք ռազմաարդիւնաբերութեան մէջ յաջողութիւններ, տեսե՞լ էք նոր զինատեսակների մասին յայտարարութիւններ, ես չեմ տեսել, դուք լսե՞լ էք քաղաքացիական պաշտպանութեան պատասխանատուների կամ երկրի գլխաւոր դերակատարների շուրթերից` եթէ Երեւանի երկնքում յայտնուի անօդաչու թռչող սարք, մենք ինչպէ՞ս վարուենք: Մենք հասկանում ենք, որ 5000 տղաներից առնուազն 4500-ը զոհուել է անօդաչուների պատճառով, ու այնպէս չէ, որ իրենց արտադրութիւնը կանգնել է, վաղը որ Երեւանում յայտնուի անօդաչու թռչող սարք, ինչպէ՞ս վարուի քաղաքացին, որեւէ մէկն ասե՞լ է` ի՛նչ կերպ կարելի է պաշտպանուել ԱԹՍ-ներից մէկ տարի անց, էլ չեմ ասում, որ մէկ տարի անց նոյնիսկ կանայք պէտք է զէնքից օգտուել սովորած լինէին», ասաց Գագիկ Գինոսեանը:

Նա հիմա գրում է իր առաջին գիրքը` «Պարի աւետարան»: Կոմիտասի, այնուհետեւ Սրբուհի Լիսիցեանի գրառած պարերից մինչեւ իր սեփական գրառածները Գագիկ Գինոսեանը ի մի է բերում մի ժողովածուում:

«Հիմնական իմաստն այն է, որ խորհրդային եւ յետխորհրդային տարիներին պարը դարձել է մարմնի ֆեթիշացման բնագաւառ նա, որ լաւ պլաստիկա ունի, բարձր թռչում է, գլուխկոնծի է տալիս, մանաւանդ եթէ կշռոյթի զգացողութիւնն էլ է լաւը, ուրեմն ինքը ամենալաւ պարողն է: Բայց պարը, նախ եւ առաջ որպէս մշակոյթ, հոգի է եւ յետոյ նոր` մարմին: Եւ եթէ մարմինը պէտք է, ապա դա հոգու ինքնաարտայայտման բոլոր հարստութիւնները, հոգու ճախրանքը դրսեւորելու համար է, ոչ թէ մարմինը թռցնելու: Եւ եթէ մենք կոթողի հետ համեմատենք, ապա մարմինը պատուանդանն է, որի վրայ պէտք է յառնի մի հրաշագեղ կոթող, որի անունն է հոգի», ասաց Գագիկ Գինոսեանը:

Մարդիկ, որոնք իրենց աշխարհաքաղաքացի են համարում եւ մերժում են հայրենիքը, նրա համար անհասկանալի եւ անընդունելի են.  աշխարհաքաղաքացի եմ` ասելը, նրա համար նոյնն է թէ ասեն` բոլոր տղամարդիկ իմ հայրերն են, բոլոր կանայք` իմ մայրերը, այնինչ, յարգելով միւս բոլոր տղամարդկանց ու կանանց, մարդը որոշակի հայր ունի եւ որոշակի մայր:

«Երկիր»

Նախորդը

Միրէյ Կոկիկեան Կ՛արժանանայ Յատուկ Մրցանակի` «Լորենզօ Իլ Մանիֆիքօ» Ոսկեայ Մետալին

Յաջորդը

Որքան Բան Կը Փոխուի Հայաստանի Մէջ, Այնքան Բան Նոյնը Կը Մնայ

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Ի՞նչ Է Հիպրիտային Պայքարը

January 14, 2026
Նոր Հրատարակութիւն.  «Յովհան Գ. Օձնեցի  Սուրբը, Կանոնագէտը Եւ Մեծ Վարպետը  Հայ Միջնաշխարհեան Մշակոյթի Եւ Դիւանագիտութեան». Փրոֆ. Սեդա Պ. Տատոյեան
Անդրադարձ

Նոր Հրատարակութիւն. «Յովհան Գ. Օձնեցի Սուրբը, Կանոնագէտը Եւ Մեծ Վարպետը Հայ Միջնաշխարհեան Մշակոյթի Եւ Դիւանագիտութեան». Փրոֆ. Սեդա Պ. Տատոյեան

January 14, 2026
Կեանքի Նժարին Մէջ
Անդրադարձ

Մէկ Միտք, Բազում Հետեւանքներ

January 14, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.