Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹԻՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏ` ԱՐՑԱԽՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԵԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

February 15, 2012
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ԼՈՒՍԻՆԷ ՄՈՒՍԱՅԷԼԵԱՆ

Արցախում երիտասարդութեան զբաղուածութեան հարցը շարունակում է չլուծուած մնալ: Կառավարութիւնն այդ ուղղութեամբ դեռեւս չունի մշակուած քաղաքականութիւն: Եւ գործազուրկ անձանց թիւն էլ հեռու է իրականութիւնից:

Այսպիսով, 140 հազար բնակչութիւն ունեցող Արցախի հանրապետութիւնում, ըստ պաշտօնական վիճակագրական տուեալների, գործազուրկների թիւը կազմում է ընդամէնը մօտ 3000 քաղաքացի: Այս թիւը չի կարող արտացոլել իրական վիճակը, քանի որ աշխատանք փնտռողներից շատերը պարզապէս չեն գրանցւում որպէս գործազուրկ:

Նոյն աղբիւրի համաձայն, աշխատանք փնտռողների գերակշիռ մասը երիտասարդներն են եւ դրանց մեծ մասը բարձրագոյն կրթութեամբ են: Ըստ ընկերային ապահովութեան նախարարութեան տուեալների, աշխատանք փնտռողները հիմնականում մանկավարժական, բուժքոյրական, տնտեսագիտական, թարգմանչական կրթութիւն ունեն:

Արցախի Ճարտար գիւղի բնակչուհի Սուզաննա Առուստամեանը անգլերէնի մասնագէտ է: Երեք տարի է, ինչ աւարտել է համալսարանը, սակայն առ այսօր համապատասխան աշխատանք չի կարողացել գտնել:

«Մի շարք տեղեր եմ դիմել աշխատանքի ընդունուելու նպատակով, սակայն միշտ մերժում եմ ստացել, որովհետեւ առանց ծանօթի միջամտութեան` անհնար է ինչ-որ տեղ աշխատանքի ընդունուելը: Աշխատում են նրանք, ովքեր թիկունք ունեն», յուսահատ պատմում է 25-ամեայ Սուզաննան:

Մարտունու շրջանի Ճարտար գիւղը Արցախի ամենամեծ գիւղական համայնքներից է` իր 6 հազար բնակչութեամբ: Այս գիւղում, ի տարբերութիւն այլ գիւղերի, աշխատողների թիւն անհամեմատ մեծ է: Մի քանի դպրոցները, գիւղապետարանը շուրջ հարիւր հոգանոց աշխատատեղ ունեն: Սակայն երիտասարդները հիմնականում ստիպուած ծառայում են գիւղի մերձակայքում գտնուող զօրամասում` այդպիսով օրուայ ապրուստ վաստակում:

23-ամեայ Արեւ Գասպարեանի օրը սկսւում է առաւօտեան ժամը 7:00-ին: Երիտասարդ օրիորդը ստիպուած է օրական մի քանի քիլոմեթր դժուարանցելի ճանապարհ կտրել, որպէսզի հասնի աշխատավայր: Նա նոյնպէս ծառայում է Պաշտպանութեան բանակում:

«Ես մասնագիտութեամբ ուսուցչուհի եմ, բայց քանի որ չեմ կարողացել համապատասխան աշխատանք գտնել, ստիպուած ներկայ գործն եմ անում` համակարգչային աշխատանք: Շատ չեմ սիրում իմ այս աշխատանքի բնոյթը, բայց ստիպուած եմ, քանի որ եթէ թողնեմ այս աշխատանքը, պէտք է լքեմ նաեւ գիւղը», պատմում է Արեւը եւ` աւելացնում, որ ժամանակին գիւղում աշխատանք չունենալու պատճառով իր եղբայրը տեղափոխուել է Ռուսաստան եւ արդէն տաս տարի է, ինչ ապրում է այնտեղ:

Մշտական աշխատանքի բացակայութիւնը նաեւ խոչընդոտ է ընտանիք կազմել ցանկացողների համար: Չնայած այն բանին, որ ամսական 85 հազար դրամ (225 տոլար, Արցախում միջին աշխատավարձի չափն այդքան է) աշխատավարձը հազիւ թէ մի քանի բացեր լրացնի, բայց գոնէ առօրեայ ծախսերը հնարաւոր է մուծել: Սակայն այդ փոքրիկ աշխատավարձը շարունակում է երազանք դառնալ հարիւրաւոր երիտասարդների համար:

Բագրատն ու Լիլիան այն երիտասարդ ընտանիքներից են, որ որոշել են սեփական ուժերով կառուցել իրենց տունը:

Նրանք ապրում են Հադրութի շրջանի Դրախտիկ գիւղում, որտեղ համեմատաբար միւս գիւղերի, պայմանները բաւականին լաւ են: Յամենայն դէպս Դրախտիկում չեն բողոքում, որովհետեւ ունեն ջուրի, փոխադրամիջոցների եւ կենցաղային այլ պայմանների յարմարութիւններ:

Բագրատը 30 տարեկան է, իսկ Լիլիան` 25, բայց արդէն հասցրել են 4 երեխայ ունենալ: Երեխաներից մեծը` Արենը, երկրորդ դասարանում է սովորում, իսկ փոքրը դեռ 6 ամսական է: Երիտասարդ, բայց արդէն մեծ ընտանիքը մէկ տարուց աւելի ապրում է առանձին` գիւղի մի դատարկ տանը, որն ամէն պահի կարող են պահանջել, որ ազատեն: Բագրատը պատմում է, որ ծնողների հետ արդէն հնարաւոր չէր ապրել, դրա համար որոշեցին առանձնանալ:

«Մի տան մէջ 4 ընտանիքով էինք, դէ, ո՞նց կը տեղաւորուենք: Դրա համար առանձնացանք: Հիմա այս երկու սենեակնոց տանն ենք ժամանակաւոր ապրում, մինչեւ որ տան հարցը լուծենք», ասում է նա:

Իսկ հարցի լուծումը սեփական ուժերով տուն կառուցելն է, թէեւ դա այնքան էլ հեշտ գործ չէ: Մօտ 20 օր առաջ են տան հիմքը դրել, բայց, ինչպէս ասում է Բագրատը, շարունակել առայժմ չեն կարող, քանի որ ֆինանսական միջոցներ չունեն:

«Հիմնական գործ չունենք, մօտ 45 հազար դրամ (120 տոլար) ենք ստանում պետութիւնից` որպէս երեխաների նպաստ: Միակ կայուն եկամուտը դա է: Մի քանի հեկտար ցորենի արտ ենք ցանում, այն էլ կիսում ենք եղբայրներով, որ եոլա գնանք: Կողքից էլ շինարարութիւնում եմ աշխատում, թրաքթոր եմ քշում, բայց, միեւնոյնն է, չի հերիքում: Հազիւ ընտանիքիս ծախսերն եմ հոգում», պատմում է երիտասարդ հայրը, որի կարծիքով, սեփական ուժերով տան կառուցումը լաւագոյն դէպքում կը տեւի 6-7 տարի:

Երիտասարդների բարեկեցութեանն ուղղուած ծրագրերի պէս բացակայում են նաեւ երիտասարդական շարժումները, որը կարող էր իրավիճակի դէմ պայքարի սկիզբ դնել: Արցախում գործող մի քանի երիտասարդական կազմակերպութիւններն աշխուժանում են ընտրութիւններից ընտրութիւններ:

Երիտասարդ քաղաքագէտ Արտակ Բեգլարեանը, որ իր ուսումն ստացել է եւրոպական մի շարք բարձրագոյն ուսումնարաններում, կարծում է, որ հէնց ինքը` երիտասարդութիւնը պէտք է բարելաւի իր վիճակը.

«Մեզ պէտք են ստեղծագործ, նախաձեռնող ու նուիրեալ երիտասարդներ, ովքեր իրենց շուրջը կը հաւաքեն մնացածներին ու նախաձեռնողական ոգին կը բարձրացնեն»,  ասում է Արտակը, ում կարծիքով երիտասարդութեան շրջանում գործազրկութեան եւ ընդհանրապէս ընկերային իրավիճակը համապատասխան է Արցախի վիճակին:

 

 

Նախորդը

ԱԶԵՐԻԱԿԱՆ ԵՒ ԹՐՔԱԿԱՆ ՍՓԻՒՌՔՆԵՐԸ ԿԸ ԲՈՂՈՔԵՆ ՀԻՈՒՍԹԸՆԻ ՄԷՋ

Յաջորդը

ՖՐԱՆՍԱՅԻ ՀԵՏ ԹՈՒՐՔԻՈՅ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԸ ՄՆԱՆ ԲԱՐԱԿ ՍԱՌՈՅՑԻ ՎՐԱՅ

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.