Հայաստանը ներկայացնող Արմէն Պետրոսեան (92,99 քկ) նաք աութի ենթարկեց պուլկարացի իր մրցակից Քարոյան Քոլեւը` խառն մենամարտերու («ԷՄ. ԷՄ. ԷՅ.») «ՏԱՆԱ ՈՒԱՅԹՑ ՔՈՆԹԵՆՏԸՐ ՍԵՐԻԶ» մենամարտի ծիրին մէջ, այս մասին յայտնեց «Էմ.Էյ.Էյ. Ֆայթինկ»-ը:
Այսպիսով, 30 տարեկան հայ մարտիկը ընդհատեց Քոլեւի 10 մենամարտերու յաղթական շարքը:
Ասկէ բացի, Արմէն Պետրոսեան արձանագրեց իր երկրորդ յաջորդական յաղթանակը:
Ան իր նախորդ մենամարտը կատարած էր նախորդ յուլիսին` յաղթելով ռուս Ալեքսանտր Զեմլեաքովին:
 
			


