Ֆրանք Ռիպերի Ունեցաւ Իր Նոր Ակումբը

Ֆրանսայի ֆութպոլի ազգային խումբի նախկին միջնապահ Ֆրանք Ռիպերի, ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզը պիտի շարունակէ իտալական Սալերնիթանայի հետ, այս մասին յայտնեց «Պլիչըր Ռիփորթ» կայքը:

38 տարեկան ֆութպոլիստը «Քալչիօ»-ի նորեկին միացաւ իբրեւ ազատ ֆութպոլիստ` անոր հետ ստորագրելով մէկ տարուան պայմանագրութիւն:

Ան 2019-էն ի վեր մաս կը կազմէ իտալական այլ կազմի մը` Ֆիորենթինային, ուրկէ հեռացաւ այս ամրան ընթացքին:

Նախապէս ան 12 երկար տարիներ մաս կազմած է Պայէրն Միւնիխի:

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )