Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախը` Պատերազմից Յետոյ

Սեպտեմբեր 6, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԳԱՌՆԻ ՄՈՒԹԱՖԵԱՆ

«Ազատ Արցախը ողջունում է ձեզ». ցուցանակը յուշում է` արդէն Արցախում ենք: Սկսւում է անցակէտերի շարանը: Թիւով 9 անցակէտ, որոնք անցնելուց յետոյ միայն կարող ես մտնել քո հայրենիք, քո տուն:

Հասնում ենք Աղաւնոյ, կանգնում` հերթական անցակէտի մօտ, մեզ է մօտենում մի ռուս խաղաղապահ ու խնդրում անձնագրերը: Նայում է փաստաթղթերին, հայեացքով զննում մեքենայում գտնուող միւս ուղեւորներին, ստուգում է բեռնախցիկը, մօտենում է դիմապակուն ու նկատում Հայաստանի դրօշը: Շատ անտարբեր ասում է, որ հանենք դրօշն ու դնենք միայն Ստեփանակերտ հասնելուց յետոյ: Հարցին, թէ` ինչո՞ւ պէտք է հանենք դրօշը, հնչում է աւելի անտարբեր պատասխան. «Չի կարելի»: Ստիպուած հանում ենք դրօշն ու շարունակում ճանապարհը:

Մի փոքր էլ ընթանալուց յետոյ հասնում ենք Շուշիի անցակէտ: Առաջին բանը, որ նկատում ենք մեծ ու կարմիր տառերով «Şuşa» գրութիւնն է: Անցակէտում ռուսական ու ազրպէյճանական դրօշներն են, իսկ Շուշիում` Թուրքիոյ ու Ազրպէյճանի: Բերդաքաղաքը պաշարուած է: Կարծես վանդակի մէջ լինի: Ներսում ազերի զինուորներն են: Մի մասը նկարւում է, իսկ միւս մասը նստած է մեքենայի մէջ ու նայում է անցնող-դարձողին: Նայում է վերեւից, նայում է քմծիծաղով, նայում է  թշնամաբար, նայում է տիրոջ աչքով: Տեսարանը սարսափեցնող է: Ասես` մղձաւանջ լինի: Լրագրողական հետաքրքրութիւնս ինձ դրդում է ձեռքս վերցնել հեռախօսն ու նկարել, բայց նոյն պահին մտափոխւում եմ: Ամէն բան կորցնում է իմաստը, ցաւը կրկնապատկւում է, անկարողութեան զգացումը թւում է, թէ քեզ կը հասցնի խելագարութեան: Անցակէտում կանգնում ենք 1 կամ 2 րոպէ, սակայն թւում է, թէ մի ամբողջ յաւերժութիւն է տեւել: Մնացած ճանապարհը անցնում է լուռ: Միայն հասցնում ես աննկատ արցունքներդ մաքրել, իբր թէ չես ուզում կողքիներդ տեսնեն, մինչդեռ բոլորը նոյն վիճակում են:

Ստեփանակերտի ճանապարհին հանդիպեցինք մի խումբ աշխատաւորների, կանգնեցինք.

– Տղե՛րք, ո՞նց էք, հօ չէ՞ք վախենում, որ թուրքը ձեզնից մի քանի քայլ է հեռու (ծիծաղելով):

– Որ վախենայինք էլ, էստեղ ինչի՞ էինք գալիս: Թուրքից վախենալ չկայ:

Հասնում ենք Ստեփանակերտ: Անցնում ենք շուկայով, յետոյ հասնում` Վերածնունդի հրապարակ, պտտւում ենք քաղաքում: Այս քաղաքում պատերազմի շունչը դեռ օդում զգացւում է: Այն իր հետքը թողել է: Շէնքերի, սրճարանների, խանութների վրայ տեսանելի են կրակոցների հետքերը: Սակայն մարդիկ փորձում են շարունակել ապրել, փորձում են վերագտնել կորցրած ուժն ու ժպիտը:

Խօսում ենք այգում նստած մարդկանց հետ, որոշներն ապրում են միայն ներկայով, չեն ուզում յաջորդ օրուայ համար ծրագրել, բայց Արցախից գնալու մասին չեն ուզում անգամ մտածել, ասում են.

– Ո՞ւր գնանք, սա մեր հողն է: Մենք այստեղ ենք ծնուել ու մեծացել: Դժուար ժամանակներ են, բայց սա էլ կ՛անցնի, ամէն ինչ լաւ է լինելու:

Չնայած պատերազմի ծանր հետեւանքների`  Արցախը երիտասարդների պակաս չունի: Ստեփանակերտի, Մարտունու փողոցներում տեսնում ենք երիտասարդ տղաների ու աղջիկների: Իրենց հայեացքներում չկայ առաջուայ անհոգութիւնը: Թէպէտ պատերազմը խլել է դա, բայց փոխարէնն աւելացրել է պատասխանատուութեան զգացումը եւ յանուն հայրենիքի օրն ի բուն աշխատելու ցանկութիւնը: Նրանց համար կայ մէկ յստակ ու մեծ վերնագիր. «ԱՊՐԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ ՈՒ ԱՆԵԼ ԱՄԷՆ ԻՆՉ` ՅԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԳԱԼԻՔ ՅԱՂԹԱՆԱԿԻ»:

Մինչեւ Երեւան վերադառնալը որոշեցինք մտնել Ստեփանակերտի սրճարաններից մէկը: Տեսնում ենք մի խումբ հաւաքուած մարդկանց: Մուտքին միջոցառման պաստառն էր փակցրած: Երիտասարդ զոյգի նկար էր, իսկ վրան գրուած էր` «Անաւարտ պատմութիւն»: Արդէն պարզ դարձաւ, թէ ի՛նչ միջոցառում է: 21-ամեայ Անգելինա Առստամեանի գրքի շնորհահանդէսն էր: Պատերազմի ժամանակ ամուսինը`  Կարէն Բեգլարեանը, զոհուել է: Մի քանի ամիս անց կորցրել է դեռ չծնուած երեխային: Բայց չի կոտրուել է: Գիրք է գրել նրանց սիրոյ պատմութեան մասին: Մօտենում ու խօսում ենք նրա հետ: Ասում է.

– Այս հողը լացելով ջրելու համար չէ: Ես  իմ կարողացածի չափով պիտի շարունակեմ Կարէնի գործը:

Ու ժպտում էր: Ժպտում էր, որպէսզի մենք չտխրէի՞նք, թէ՞ այդպէս էր ուզում թաքցնել աչքերում եղած ցաւն ու թախիծը, արդէն էական չէ:

Թէպէտ Տեղ հասանք կոտրուած, նեղացած ու բարկացած, բայց Արցախն ստիպեց դրանք մի կողմ դնել: Այստեղ պայքարը օդի հետ է միախառնուած: Եթէ շնչում ես Արցախի օդը, ապա պիտի մոռանաս յանձնուելու ու կոտրուելու մասին:

Արցախը ցաւի, հպարտութեան, վրէժխնդրութեան խտացումն է: Արցախը բաց վէրք է, որը պէտք է բուժել: Բուժել` փուլ առ փուլ, քայլ առ քայլ: Բուժել` առանց դադարի, բուժել` առանց յոգնելու, բուժել այնքան, մինչեւ վէրքը կը փակուի ու կը մնայ միայն սպին, որը մնալու է յաւերժ, ինչպէս` Արցախի պանթէոնում, Եռաբլուրում, իրենց ընտանեկան գերեզմաններում հանգչող տղերքի սխրանքները:

 

 

Նախորդը

Ս. Աստուածածնայ Վերափոխման Տօնը Քեսապի Մէջ 2021-ին

Յաջորդը

Ապտակը

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Թարգմանչաց Տօնին Առիթով

Հոկտեմբեր 15, 2025
Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ
Անդրադարձ

Մեր Ոտքերի Տակի Հողն Է Երերում, Իսկ Մենք Դեռ Պարում Ենք

Հոկտեմբեր 15, 2025
Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?