Արտեոմ Սիմոնեանի Առաջին Կոլը` Իր Նոր Խումբին Հետ

Ռուսիոյ ֆութպոլի Ա. դասակարգի ախոյեանութեան 8-րդ հանգրուանի մրցումներուն, Ենիսէյ, որ հիւրընկալեց Վոլկար Ասթրախանը, անոր հետ արձանագրեց 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը:

Վոլկարի եւ մրցումին առաջին կոլը նշանակեց Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի թեկնածու Արտեոմ Սիմոնեան (42-րդ):

26 տարեկան միջնապահը, որ իր կոլը նշանակեց փենալթիով, այսպիսով իր նոր ակումբին հետ նշանակեց իր առաջին կոլը:

Նախորդ տարեշրջանին ան մաս կը կազմէր, ռուսական այլ կազմի մը` Թոմուի:

 

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )