Թենիս. Զվերեւ Տիրացաւ Սինսինաթիի Միջազգային Մրցաշարքի Տիտղոսին

2020-ի ողիմպիականի ախոյեան, ռուսաբնակ գերմանացի թենիսմեն Ալեքսանտր Զվերեւ, նախորդ շաբաթավերջին տիրացաւ Սինսինաթիի (Միացեալ Նահանգներ) թենիսի միջազգային մրցաշարքի տիտղոսին, երբ աւարտականին 6-2 եւ 6-3 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց ռուս Անտրէյ Ռուպլեւի դէմ:

Անոնց միջեւ այս մրցումը տեւեց 59 վայրկեան:

Նշենք, որ այս մրցաշարքին մրցանակային հիմնադրամը 4,8 միլիոն ամերիկեան տոլար էր:

Ինչ կը վերաբերի աղջկանց մրցաշարքին, տիտղոսակիր հանդիսացաւ աշխարհի դասաւորման առաջին դիրքը գրաւող, աւստրալիացի Էշլի Պարթի, որ աւարտականին 6-3 եւ 6-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց 76-րդ դասուած զուիցերիացի Ժիլ Թիեքմանի դէմ:

Աղջկանց մրցաշարքին մրցանակային հիմնադրամը 2,1 միլիոն ամերիկեան տոլար էր:

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )