Պելճիքական Ֆութպոլ. Իվան Եաքան Կոլի Հեղինակ` Լիերսի Հետ

Պելճիքայի ֆութպոլի Ա. դասակարգի ախոյեանութեան Ա. հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի նախկին միջնապահ Իվան Եաքան իր կազմին` Լիերսի հետ նշանակեց կոլ մը` Տենզէի դէմ արձանագրուած հաւասարութեան ընթացքին (1-1):

Իբրեւ հիմնական մարզիկ դաշտ ներկայացած 31 տարեկան Եաքան, որ իր կոլը նշանակեց 21-րդ վայրկեանին, 73-րդ վայրկեանին փոխարինուեցաւ այլ մարզիկով մը:

Եաքան 2018-ին Հայաստանի հաւաքականին հետ իր մասնակցութիւնը բերած է 3 մրցումի` նշանակելով կոլ մը:

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )