Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Յաղթանակած Հայուհին. Քանոնահարուհի Մարիաննա Գէորգեան

Յուլիս 28, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Քանոնահարուհի Մարիաննա Գէորգեանը հանդիսանում է բազմաթիւ հանրապետական, միջազգային ու համաշխարհային մրցոյթների յաղթող: Պատուով է ներկայացնում Հայաստանն ու հայ մշակոյթը ու միշտ փայլում իր բարձր կատարողական արուեստով:

2020թ.-ին կայացած համաշխարհային World Folk Vision Global Cultural Initiative մրցոյթ փառատօնում գրանցել է պատուաւոր յաղթանակ` արժանանալով Գլխաւոր մրցանակի «Գրան պրի», աշխարհի ժողովուրդների երաժշտութիւն անուանակարգում: Այս մրցոյթը իր մասշտաբներով զիջում է միայն օլիմպիական խաղերին, մասնակցել են 115 երկրի 3950 մասնակից, եղել է ռեկորդային քուէարկություն: Հաղթանակը որոշվել է ժյուրիի և քուէարկութեան 50/50 արդիւնքով: Սա շատ կարևոր ձեռքբերում է, քանի որ առաջին անգամ պատմութեան մէջ հայկական քանոն նուագարանը Սաթ-Նովայի «Էշխեմեդ»ով` Մարիաննայի հոգեզմայլ կատարմամբ յաղթանակ գրանցեց:

Մարիաննան իր մասնակցութիւնն է ունեցել մի փառատօնի, որը նուիրուած է եղել տաբլայի վարպետ Սթալվարդ Փանդիտ Չատուրի 95-ամեակին Հնդկաստանում` 24 ժամ հնդկական հեռուստաընկերութեամբ հնչել է երաժշտութիւն տարբեր երկրների արտիստների կողմից, նուիրուած իրենց վարպետին, որից մէկ ժամը յատկացուած է եղել մեր հայուհուն: Հնդկական մէկ այլ հեռուստաընկերութեան ծրագրի տնօրէնը նկատելով` Մարիաննային երաժշտութեան համաշխարհային օրը, ներկայանալու հրաւէր է ուղարկում: Այնուհետև քանոնահարուհուն առաջարկում են մասնակցել միջազգային մրցոյթի:

Օրեր առաջ Հնդկաստանում կայացած միջազգային մրցոյթում Մարիաննա Գէորգեանը արժանացել է Առաջին մրցանակի եւ յատուկ մրցանակի Երաժշտութեան դեսպան: Մրցոյթը միջազգային է եղել, մասնակցել են 200-ից աւել երաժիշտ բազմաթիւ երկրներից : Մեր հայրենակցուհին միակ մասնակիցն է եղել, ում յատուկ մրցանակ են շնորհել:

Ապրելով ու ապրեցնելով հայ մշակոյթը, նա ջանասիրաբար փորձում է ինքնուրոյն քայլեր ձեռնարկել օտար ազգին ներկայացնելու ազգայինը, մեր անգին գոհարները: Մարիաննան ոչ միայն ինքն է ներկայացնում այլ ազգերին հայ երաժշտութիւնն ու մշակոյթը, այլ նաև այլ ազգի երաժիշտներին է սովորեցնում ու իրենց հետ ներկայացնում: Քանոնահարուհին համաճարակի ընթացքում իրականացրել է մի նախագիծ, որի բուն նպատակն է եղել, որ աշխարհը նուագի ու երգի հայերէն:Երաժիշտը նախագծի շուրջ համախմբել է աշխարհի 30 տարբեր երկրներից մասնակիցներ, որոնք նուագել ու երգել են բացառապէս հայկական երգ-երաժշտութիւն, իրենց ազգային ու բացառիկ նուագարաններով (կորա, էրհու, սիթառ, պիպա, զոնգրուան, տաբլա, մակոտո, բերանի հարփ և այլն): Օտարերկրացիներին հետաքրքրել է ոչ միայն երաժշտութիւնը, այլեւ Հայաստանը:

Մարիաննա Գէորգեանը նուագել է հնդիկ, չինացի, ֆրանսիացի, նիգերիացի, ճապոնացի, անգլիացի, ամերիկացի, աւստրալիացի, մեքսիկացի, եգիպտացի, իտալացի, պարսիկ, գերմանացի, շուէդ, չեխ երգիչ-երաժիշտների հետ միայն հայկական երաժշտութիւն: Սա ի դէպ բացառիկ երաժշտական տաղանդ է և մեծ հայրենանուէր առաքելութիւն:

Մարիաննա Գէորգեանը իր քանոնով տարբեր ազգերի լարային երաժշտական գործիքներով աշխարհին հասանելի է դարձրել հայկական ժողովրդական երգ-երաժշտութիւնը: Եւ սոյն ռեկորդը գրանցուել է ՀՀ «Դիւցազնագրքում» 2020թ.:

Մի կարևոր նախագիծ ևս իրականացրել է քանոնահարուհին` “Սարի աղջիկ”: Գլխաւոր նպատակը, որ այս երգը օտար ազգը ընկալի այլևս հայկական, քանի որ փաստացի նոտաները Կոմիտասի ձեռագրով են գրառուած 1913 թ.-ին Էրիվանի նահանգի Սուրմալու գաւառում: Ըստ Մարիաննա Գէորգեանի մեծ ոգեւորութեամբ են համաձայնել իր երգիչ, երաժիշտ ընկերները իրականացնել այն: Միացել են Անգլիայից, Մեքսիքայից , Թունիսից, Վաշինգթոնից, Իրաքից, Հնդկաստանից, Մարոքից, Ճապոնիայից, գանատայից, Աւստրալիայից, Պանգլադեշից, ԱՄՆ-ից:

Ազգային մշակոյթը պահպանելու և զարգացման գործում նպաստելու համար նրան են շնորհել ՀՀ ՊՆ ֆիդայինների կողմից «Սայաթ-Նովա» մեդալ: Ոստիկանութեան միջազգային ասոցիացիայի կողմից մեդալ: «Ալմաստ» մշակութային կենտորնի կողմից «Նաղաշ Յովնաթան» մեդալ: Բազմաթիւ հասարակական կազմակերպութիւնների կողմից ստացել է շնորհակալագրեր ու պատուագրեր, բոլոր միջոցառումներին քանոնով իր շքեղաշքուք կատարումները նուիրելու համար:

Համամարդկային երաժշտի բարձր արուեստից ոգեշնչուած նրան են ձօնուել բազում բանաստեղծական շարքեր` մեր մեծանուն արուեստագէտների կողմից, որոնք զետեղուած են գրքերում: Կտաւներ են նուիրել թէ՛ հայ եւ թէ՛ օտարերկրեայ յայտնի գեղանկարիչներ` իր եւ նուագարանի պատկերով, անգամ քանդակել են քանոնահարուհուն` իր նուագարանով:

Արեւշատ Աւագեանի ձօն բանաստեղծութիւնը.

ՔԱՆՈՆԱՀԱՐԸ

Մեղեդիները հնչում են ելևէջում ու սփռւում են
Լռութեան մաքրամաքուր միջավայրը լցնելով
Ուրախութեան ու բերկրանքի ոգեշնող նրբերանգներով…
Մեղեդիացած խօսքը, գունագեղ զգացմունքը,
Ապրումը կենսաբեր ու ապրեցնող հաճոյքի նման,
Լցւում են մեր էութեան մէջ…
Նուրբ ու զգայուն հայուհու մատների տակ
Կեանք են առնում ականջալուր դարձող լուսաշար ձայները…
Գեղեցկադէմ հայուհու փորձառու մատների տակ
Հայախօս առոգանութեամբ հնչում են քնարի զգայուն լարերը…

Մարիաննա Գէորգեանի քանոնը չի լռել անգամ պատերազմի օրերին, երբ կեանքի ու մահուան կռիւ էր գնում, այն հնչել է, որպէս աղօթք, որպէս կեանքի փարոս:

Մարիաննա Գէորգեանը սովորել ու աւարտել է Երևանի Կոմիտասի անուան երաժշտանոցը ` բակալաւրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա գերազանցութեամբ: Տաղանդաշատ երաժիշտը ներկայումս Կոմիտասի անուան կամերային երաշտութեան տան «Տաղարան» հնագոյն երաժշտութեան համոյթի (գեղ. ղեկ. Ս. Երկանեան) մենակատար քանոնահարուհին է:

Նախորդը

Յայտարարութիւններ ( 28 Յուլիս 2021)

Յաջորդը

Գեղեցկագիտական. Ազատքեղով Պատրաստուած Դէմքի Ծեփուկներ

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Աւարտական Վտանգաւոր Ջղաձգումներ

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Մեր Համայնքի Քաղաքական Գործօնի Հանգամանքը Առաջին Հերթին Հիմնուած Է Մեր Հաւաքական Քուէի Ուժին Վրայ*

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Պաշտօնները Կու Գան ու Կ՛երթան, Մեր Ժողովուրդին Բարօրութիւնը, Բարգաւաճումը Եւ Հզօրացումը Էականն Են ու Մնայուն*

Յուլիս 9, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?