Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը կը հաղորդէ, որ վաղը` հինգշաբթի, 29 յուլիսին Երեւանի մէջ տեղի կ՛ունենան «ԵՈՒ. Է. ԷՖ. Ա. »-ի ֆութպոլի մրցաշարքի «Եուրոփա Քոնֆըրընս Լիկ»-ի զտումի Բ. հանգրուանի դարձի երկու մրցումներ:
Ղազախստանի եւ Պիելոռուսիոյ ֆութպոլի ֆետերասիոնները դիմած են Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին` խնդրելով իրենց ակումբներուն մասնակցութեամբ մրցումները կատարել Երեւանի մէջ:
Ժամը 16:00-ին (Պէյրութի ժամանակացոյցով), Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին վրայ տեղի պիտի ունենայ Շախտիոր Քարականտի (Ղազախստան)-Շթէուա (Ռումանիա) մրցումը, իսկ ժամը 19:00-ին, Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մէջ` Տինամօ Պրեսթ (Պիելոռուսիա)-Վիքթորիա Փլզեն (Չեխիա) մրցումը:
Երկու մրցումներն ալ տեղի պիտի ունենան առանց համակիրներու: