«ԵՈՒ. Է. ԷՖ. Ա.»-ի պաշտօնական կայքը հաղորդեց, որ «Չեմփիընզ Լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի 2023-ի աւարտական հանգրուանի մրցումը տեղի պիտի չունենայ Միւնիխի մէջ (Գերմանիա)` նկատի ունենալով, որ անիկա տեղափոխուեցաւ Պոլիս (Թուրքիա):
Նման որոշում տրուեցաւ այն պատճառով, որ 2021-ի աւարտականի մրցումը «Քորոնա» Ժահրին պատճառով տեղափոխուեցաւ Փորթօ (Փորթուգալ):
2022-ի աւարտականը տեղի պիտի ունենայ Ս. Փեթերսպուրկի մէջ (Ռուսիա), իսկ 2024-ինը` Լոնտոնի մէջ (Անգլիա):
Միւնիխ, որ պիտի հիւրընկալէր 2023-ի աւարտականը, այժմ պիտի հիւրընկալէ 2025-ի աւարտականը: