Լիբանանեան Պասքեթպոլ. Ռիատի Պէյրութ-Շանվիլ` 75-65

Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան աւարտական հանգրուանի առաջին ճակատումին, երէկ` չորեքշաբթի, 7 յուլիսին իրարու դէմ մրցեցան Ռիատի Պէյրութ եւ Շանվիլ:

Մանարայի դաշտին վրայ կատարուած այս մրցումը աւարտեցաւ Ռիատիի մարզիկներուն յաղթանակով` 75-65 արդիւնքով (24-17, 40-31, 50-54 եւ 75-65):

Ռիատիի խմբապետ Ժան Ապտելնուր նշանակեց 23 կէտ, իսկ Շանվիլի խմբապետ Էլի Ռըսթոմ` 21 կէտ:

Օրուան իրաւարարներն էին Ռապպահ Նուժէյմ, Ատել Խուէյրի եւ Զիատ Թաննուս:

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )