«Ռոլան Կարոս». Ռաֆայէլ Նատալ Ապահովեց Կիսաւարտականի Իր Տոմսը

Սպանացի անուանի թենիսմեն Ռաֆայէլ Նատալ երէկ ապահովեց Ֆրանսայի թենիսի միջազգային բաց մրցաշարքին` «Ռոլան Կարոս»-ի կրան շլեմի կիսաւարտականի իր տոմսը:

Քառորդ աւարտականի մրցումներուն, 3-րդ դասուած Նատալ 2 ժամ եւ 46 վայրկեան տեւած պայքարէ մը ետք 6-3, 4-6, 6-4 եւ 6-0 արդիւնքով յաղթեց արժանթինցի Տիեկօ Շվարցմանին (10-րդ):

Նշենք, որ այս տարի մրցաշարքը տեղի կ՛ունենայ 125-րդ անգամ ըլլալով:

Յոբելենական այս մրցաշարքին մրցանակային հիմնադրամը կը կազմէ\ 34 միլիոն եւրօ:

Նատալ այս մրցաշարքի տիտղոսին տիրացած է 13 անգամ (մրցանիշ մը):

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )