Հայասա` Հայաստանի Ֆութպոլի Աղջկանց Ախոյեան

Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը կը հաղորդէ, որ Հայաստանի ֆութպոլի աղջկանց բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան ախոյեանի կոչումը նուաճեց Գիւմրիի Հայասա խումբը:

Իր կատարած 15 մրցումներուն, Հայասան ապահովեց 41 կէտ, նշանակեց 162 կոլ եւ իր բերդին մէջ ստացաւ միայն 5 կոլ:

Այսպիսով, Գիւմրիի խումբը իրաւունք ստացաւ յառաջիկայ տարեշրջանին իր մասնակցութիւնը բերելու «Չեմփիընզ Լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի զտումի մրցումներուն:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )