Հայաստանի ըմբշամարտի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը կը հաղորդէ, որ Հայաստանի ըմբշամարտի պատանեկան հաւաքականը, միջազգային մրցաշարքի մը իր մասնակցութիւնը բերելով, տիրացաւ 4 ոսկի մետալի:
Ռուսիոյ մէջ տեղի ունեցած այս մրցաշարքին, Հայաստանի համար ոսկի մետալներ ապահովեցին Հայկ Գասպարեան (48 քկ), Տիգրան Բունիաթեան (52 քկ), Անդրանիկ Աւետիսեան (55 քկ), Անուշաւան Բարսեղեան (65 քկ):
Արծաթէ մետալներու տիրացան Սարգիս Բեգոյեան (48 քկ), Արէն Իսրայէլեան (71 քկ), մինչ պրոնզէ մետալակիր դարձան Հենրիկ Աւետիսեան (60 քկ) եւ Նարեկ Գրիգորեան (71 քկ):
Խմբային դասաւորման մէջ Հայաստանի հաւաքականը հանդիսացաւ երկրորդ: