4-6 Մայիսին. Հայաստանի Ֆութպոլի 17 Տարեկանէն Վար Հաւաքականը Մարզական Հաւաք Պիտի Կատարէ

Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը կը տեղեկացնէ, որ Հայաստանի 17 տարեկանէն վար հաւաքականը 4-6 մայիսին մարզական հաւաք մը պիտի կատարէ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի ֆութպոլի ակադեմիային մէջ:

Հաւաքականի գլխաւոր մարզիչ Մհեր Միրումեան 25 ֆութպոլիստներ նկատի առաւ այս հաւաքին:

Նշուեցաւ, որ հաւաքին վերջին օրը` 6 մայիսին, Հայաստանի 17 տարեկանէն վար հաւաքականը պիտի կատարէ երկկողմանի մրցում մը:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )