Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Անտեսեցին Մեր Նահատակների Կանչը, Պատգամը, Հասարակութիւնը Վերջնականապէս Պառակտեցին

April 6, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ ՇԱՂԻԿ ՄԱՐՈՒԽԵԱՆ

Պատկերացնո՞ւմ էք` ինչ կը լինէր, եթէ 2020թ. նոյեմբերի 11-ին «իմքայլական» պատգամաւորները հաւաքուէին, պահանջէին բոլոր առումներով ձախողած վարչապետի հրաժարականը, կազմակերպէին արագացուած հանրային լսումներ, հաւաքէին բոլոր, անխտի՛ր բոլոր քաղաքական ուժերին մի սեղանի շուրջ, գային համաձայնութեան, ընտրէին ընդունելի վարչապետի թեկնածու, ժամանակաւոր կառավարութիւն, որը, բոլորի օգնութեամբ, երկիրը կը հասցնէր նուազից գոնէ 0-ական մակարդակի, հող կը նախապատրաստէր արտահերթ ընտրութիւնների: Ժամկէտ, ձեւաչափ եւ այլ թեքնիք մանրամասնութիւններ կը քննարկուէին քաղաքակիրթ հարթակում, գործընթացում կը ներառէին ՀՀ 4 նախագահներին եւ…

Երազեցի մի պահ: Տատս կ՛ասէր` հետեւդ բաց ես քնել…

Ամէն օր, ամէն ժամ գահավիժում ենք, որովհետեւ նախորդ պարբերութիւնը երազի ժանրից էր. սուտ մարդասիրութեան, սուտ խմբակային համերաշխութեան, սուտ արժէքներով ու առհասարակ ստով ու կեղծիքով սնուող այդ պատգամաւորները չարեցին դա: Շեշտում եմ` այն ժամանակուայ պատգամաւորները: Հիմա դրանք բոլորն անխտիր դարձան ծիծաղելի, ուզում էք` ուսապարկ, ուզում էք` քնապարկ: Մէկ ա` ոչնչացան որպէս հայ, էլ չեմ ասում` որպէս մարդ: Անտեսեցին մեր նահատակների կանչը, պատգամը, հասարակութիւնը վերջնականապէս պառակտեցին, ֆէյքի մշակոյթը օրինակացրին, ու եթէ այսքան տխուր չլինէր, կը լինէր շատ ծիծաղելի: Շիշ-միշ բռնողներից ու նորովի բուռնաշ-մուռնաշներից բացի (դրանք բոլոր ժամանակներում եղել են, ուղղակի սրանք, դրանց բացառելով, եկան մէյտան` 2018-ին), մնացածն այնքան ցածրացան, որ լուրջ դէմքով, շնական ժպիտներով ու Պարպիի չոլկեքով իրենց ելոյթները լսող էլ չկայ: Մէկդ ասէք` գոնէ սուս մնան էլի:

Մենք դրանց շնորհիւ ու դրանց թեթեւ ձեռքով այսօր ապրում ենք այնպիսի անտառում, որի օրէնքներն անգամ չեն պահպանւում, ուր նապոն ամենախիզախն է, օձը քայլում է, էշը` խօսում, բողոճը` (արաբերէն` սարսուռ) ղեկավարում: Ու սրանք բոլորը համոզուած են, որ այսուհետեւ էդպէս էլ լինելու է: Ի վերուստ տրուած կարողութիւններն ու ունակութիւնները` հեչ: Կարեւորը` «ժողովրդի» անտառն ա:

Ազրպէյճանցին ամէն օր հրապարակում է ստորացնող նկարներ ու վիտէոներ մեր հայրենակիցների տներից, Հադրութից, Շուշիից, էսա մայիսի 9-ին մի քեֆ, մի ուրախութիւն կ՛անեն, ու սիրտս շատ ա ուզում` էդ ամէն ինչը կոխել էդ «քայլողների» ու նրանց աջակիցների լուսը, ինչպէս կ՛ասէր շիրակցին: Բայց դա էլ չի օգնի: Սրանք հաստ կաշի են, անհայրենիք ապիկարներ, այսքան ձախողուածներ մեր ազգը որտեղի՞ց հաւաքեց իրար գլխի` իրենց անվերապահ աջակիցներով հանդերձ:

 

 

Նախորդը

Արցախեան 1001 Պատում. Ծիծաղ Եւ Ափսոսանք. Աղանդներու Եւ Ոչ Կառավարական Կազմակերպութիւններու Դարաշրջան

Յաջորդը

Ս. Զատկուան Տօնը Ս. Նշան Մայր Եկեղեցւոյ Մէջ. «Քրիստոսի Յաղթական Կեանքին Օրինակով Պէտք Է Հասնինք Անմահական Կեանքի Պարգեւին» Կ՛ըսէ Շահէ Արք. Փանոսեան

RelatedPosts

Ընտրութիւնները` Մեր Ետին
Անդրադարձ

Վարդագոյն Ժապաւէնը` Կնոջ, Աղջիկներու Եւ Մօր Իրաւունքը

October 29, 2026
Եապանճօ Հարսին Օտար Առաջարկը
Անդրադարձ

Աշունը Գլուխը Երկարեց

October 28, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Թրքական Աշխարհի Ռազմական Համախմբումը. Ո՞ւր Է Հայաստանի Տեղը Նոր Աշխարհաքաղաքական Քարտէսին Վրայ

October 28, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.