Թենիսի միջազգային ֆետերասիոնը երէկ հրապարակեց աշխարհի միջազգային նոր դասաւորումը:
Առաջին դիրքին վրայ կը շարունակէ մնալ սերպ Նովաք Ճոքովիչ (12.008 կէտ): 33 տարեկան թենիսմենը մրցանշային` 312-րդ շաբաթը ըլլալով կը շարունակէ մնալ առաջին:
Ռուս Տանիիլ Մետվետեւ (9940 կէտ), շրջանցեց սպանացի Ռաֆայէլ Նատալը (9670) եւ գրաւեց անոր դիրքը` 2-րդ:
Իսկ Ռուսիոյ դրօշին տակ հանդէս եկող Կարէն Խաչանով (2200) նահանջեց 22-րդ դիրք (նախապէս` 21-րդ):



