Էտկար Բաբայեան Պաշտօնապէս Դարձաւ Ֆ. Ք. Ռիկայի Ֆութպոլիստ

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Էտկար Բաբայեան պաշտօնապէս ունեցաւ իր նոր ակումբը:

Նշուեցաւ, որ 25 տարեկան Բաբայեան պաշտօնապէս դարձաւ Ֆ. Ք. Ռիկայի (Լաթվիա) ֆութպոլիստ:

Նախորդ 2 փետրուարին Բաբայեան հեռացաւ դանիական Հոպրօ ակումբէն` անձամբ վճարելով իր հրաժարագինը եւ խզելով իր գործող պայմանագրութիւնը:

Բաբայեան, որ 2017-ին միացաւ Հոպրոյի, ընթացիկ տարեշրջանին իր կազմին հետ կատարեց 10 մրցում` նշանակելով 5 կոլ եւ կատարելով 2 էսիսթ:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )