Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մեղա՛յ Հայրենի՛ք…

Փետրուար 15, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԷՎԵԼԻՆԱ ՊԱՂՏԱՍԱՐԵԱՆ

Իրիկունը կռուած տղերքը մեր տուն եկան, թաս-թասի ետեւից թունդ օղի խմեցին, հարբեցին, լաց եղան, հայհոյեցին, էդ գիտունները, խիզախները, որ  44 օր անցել էին դժոխքի բոլոր պարունակներով, որ պինդ գրկել էին ջահելների արիւնոտ, սառչող մարմինները, լսել էին նրանց վերջին մրմունջները:  Մի բուռ կսկիծ դարձած հրամանատարը` անփայլ աչքերով կամանդիրը, ասեց. «Չգիտեմ, ո՞նց ապրեմ, ախր թշնամուն թողած, բորենիների ու վայրի խոզերի վրայ էինք կրակում, չէինք կարող չկրակել, գիտէինք, որ ԱԹՍ-ները կը գան կրակոցների ուղղութեամբ, բայց կրակում էինք: Ես քու…»:

Նրա ձեռքերը դողում էին: Չդիմացայ, տղամարդկանց մենակ թողեցի իրենց ցաւի հետ: Երկար, մինչեւ կէսգիշեր լսւում էր նրանց մէ՛կ զիլ, մէ՛կ նուաղող ձայները: Տղերքը գնացին:

Գիշեր է, ու արդէն յունուարի 28-ն է, հայոց բանակի օրը:

Երկա՜ր, յաւերժութիւն թուացող տանջալից գիշեր: Չգիտեմ` քանիսն են այս գիշեր իմ պէս տառապում մեղքերի մէջ, մտորումների մէջ, դեգերումների մէջ: Չգիտեմ` քանի անգամ կրկնեցի ենթագիտակցութիւնից եկած Չարենցի մորմոքը, որ գրել էր 1915-ին. «Գիշերը ամբողջ հիւանդ, խելագար ես երազեցի արեւի մասին…

Բայց շուրջս այնպէս գունատ էր, տկար, խօսքեր չկային ու արեւ չկար»:

Առաւօտեան արդար արեգակը ո՞նց բացուի մեզ` խեղճացածներիս վրայ, անկարողներիս վրայ, անճարակներիս վրայ, ատելութեամբ թունաւորուածներիս վրայ, պառակտուածներիս վրայ, ներսի թշնամու, դաւաճանների ձեռքը գերութիւն ընկածներիս վրայ, ցաւի ու կորստի հետ հաշտուողներիս վրայ:

Որ լոյսը բացուի, ո՞նց նայենք քաղաքին, երկրին, Արարատին: Ի՞նչ երեսով գնանք Եռաբլուր: Ո՞նց ասենք` փա՛ռք քեզ, հայոց բանակ, ո՞նց ասենք` զինուորը չի պարտուել, խաբել ու պարտուել, ծախուել է իշխանութիւնը: Ո՞նց խոստովանենք, որ խաբուած ազգ ենք, միամիտ ու դիւրահաւատ, օտար սիրող ազգ ենք, որ` մեր ուղեղը, մեր սիրտն ու հոգին բացում տալիս ենք կեղծ մարգարէներին,  ստախօսներին, փարիսեցիներին, ծախուած հոգիներին: Տալիս ենք, որ լուանան ճերմակեցնող, հոգու գոյները, երկրի գոյները վերացնող թունաւոր նիւթերով, օտար կեղտաջրերով:

Ի՞նչ պատասխան տանք անկախ հայրենիք, պետութիւն ու բանակ, միացեալ Հայաստան, ազատագրուած Արցախ երազող սերունդներին: Ի՞նչ պատասխան տանք կեանքի ու արեան, զրկանքների գնով այդ ամէնը նուաճածներին: Ի՞նչ պատասխան տանք մասունք որոնող ծնողներին,  գերութեան մէջ տառապողներին ու նրանց հարազատներին, հազարաւոր նահատակների ծնողներին ու նրանց հոգիներին, ինչպէ՞ս մխիթարենք սայլակների մէջ կուչ եկած վիրաւոր առիւծներին:

Ի՞նչ պատասխանենք նրանց հարցերին, որոնք սեփական ձեռքերով իրենց կառուցած տունն են վառել, մուլքն ու այգին, որոնք ողբացել են իրենց տան աւերակների մօտ, ի՞նչ ասենք  տնանկներին, անօթեւան դարձածներին, վախեցած մանուկներին, յուսախաբ մայրերին, վհատուած ծերերին:

Ի՞նչ պատասխանենք հազարաւոր վանքեր կառուցած անյայտ ու յայտնի ճարտարապետներին, շալակով լեռների ծերպերը քար ու աւազ բարձրացրած շինականներին, աչքի լոյսով հազարաւոր խաչքարեր ասեղնագործած վարպետներին, 43 ահռելի բերդ ու ամրոց կառուցած հզօրների հոգիներին, ո՞նց ասենք, թէ մեր նորօրեայ խաբեբան` Վասակ Սիւնին, Գետադարձը, Մելիք Ֆրանգիւլն ու Մելիք Շահնազարը ու բոլորին միաժամանակ տուած-անցած աննախադէպ դաւաճանը մի խաւար գիշեր մեծ, շա՜տ մեծ սկուտեղի վրայ, «կիրթ ու գրագէտ» թուրք ու թաթար կարդաշներին յանձնեց այդ ամէնը, տուեց, ծախեց չծախուողը: Տուեց, որ պղծեն, տուեց, որ սեփականեն, տուեց, որ քանդեն: Ու նրանք` արարող, կառուցող նախնիները չե՞ն հարցնի` բա միւսնե՞րը, բոլո՞րդ, դո՞ւք, իւրաքանչի՞ւրդ: Ի՞նչ պատասխան տանք, մեղա՜յ ասելուց բացի:

ՈՒ Շուշի՜ն, Շուշի՜ն, երազանքի՛ քաղաքը, ոգո՛ւ քաղաքը, լոյսի՛ քաղաքը, որ առանց կռուի յանձնեց ու ասեց` դժգոյն ու դժբախտ քաղաք էր, մերը չէր: Տուեց, գերութեան յանձնեց  մեր Երուսաղէմը:

Էս ի՞նչ մեղքերի ու մղձաւանջի մէջ ենք ապրում, թողնում ենք, որ նեռը թուրքից թուրքին զարկերակ անցկացնելու, պորտալար անցկացնելու հող ու տարածք տայ մեր հողից, մեր երկրից: Որ իրենք աւելի՞ ուժեղանան, որ միաւորուեն ու նորի՞ց կոտորե՞ն մեզ, նորից յօշոտեն մեր մի բուռ մնացած հայրենիքը:

Ո՞նց ենք թողնում: Ինքներս մեզնից գլուխ չե՞նք հանում:

Ո՞նց, ո՞նց բժշկենք մեր քրքրուած հոգիները, ո՞նց վերականգնէք աշխարհով մէկ ցիրուցան մեր բզկտուած ինքնութիւնը, մեր ծանր վիրաւոր արժանապատուութիւնը, ո՞նց:

Ո՞նց փրկենք, ո՞նց կանգնեցնենք մեր ոտքի տակից հոսող մի բուռ սրբութիւնը, հողը: Ո՞նց փակենք մեր վառուած, փշրուած դարպասները, դուռ ու երդիկը, ո՞նց:

Ու դեռ պահո՞ւմ, կուշտ ու ճոխ կերակրո՞ւմ ենք  դաւաճաններին, ծախուածներին, մատնիչներին, ներսի թշնամիներին, օտար գործակալներին, կեղծարարներին, մեղսագործներին, օրինազանցներին, ռազմական յանցագործներին, պետական դաւաճաններին:

Մեղա՜յ հայրենիք, մեղա՜յ, մեղա՜յ, մեղա՜յ:

Լոյսը բացուեց: Թանձր մառախուղ է: Ոչինչ չի երեւում:

ԵՌԱԳՈՅՆ

Նախորդը

Բեկանուած Նշխարը (Մեղրիկ Եպիսկոպոսին)

Յաջորդը

Պարտուած Պատերազմէն Ինչպէ՞ս Յաղթական Դուրս Եկած Կը Ձեւացնէք

RelatedPosts

«Խաղաղութեան Օրէնք»-ը` Խորհրդանշական Քայլ, Ոչ Իրական Պատասխանատուութիւն
Անդրադարձ

«Խաղաղութեան Օրէնք»-ը` Խորհրդանշական Քայլ, Ոչ Իրական Պատասխանատուութիւն

Հոկտեմբեր 20, 2025
Միասնականութեան Ազգապահպան Ուժը
Անդրադարձ

Փաշինեան Կը Սխալի. Ո՛չ 4-րդ, Ո՛չ Ալ 3-րդ Հանրապետութիւն Կայ. Կան Միայն 1918 Եւ 1991 Թուականներու Երկու Հայկական Հանրապետութիւնները

Հոկտեմբեր 20, 2025
Դոկտ. Աբէլ Մանուկեանի «Մարդասիրութեան Վկանե՞րը», Թէ՞ «Մարդասիրութեան Վկայագիր» Գրքի Մասին
Անդրադարձ

Թիֆլիսի Սուրբ Ստեփանոս Կուսանաց Վանքը – Հայոց Հոգեւոր Ժառանգութիւնը, Խորհրդային Վայրագութիւններն Ու Հետագայ Վրացականացումը

Հոկտեմբեր 20, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?