Անգլիոյ Ֆութպոլի Բաժակի Մրցաշարք. Մանչեսթըր Եունայթըտ Մրցաշարքէն Դուրս Ձգեց Լիվըրփուլը

Երէկ գիշեր Անգլիոյ ֆութպոլի բաժակի մրցաշարքի Դ. հանգրուանին մրցումներուն ծիրին մէջ տեղի ունեցաւ բաւական զօրաւոր ճակատում մը, որուն ընթացքին իրարու դէմ ճակատեցան Մանչեսթըր Եունայթըտ եւ Լիվըրփուլ:

Այս մրցումը աւարտեցաւ «Փրեմիեր Լիկ»-ի ընդհանուր դասաւորման պարագլուխի դիրքը գրաւող Եունայթըտի յաղթանակով: Վերջինս 3-2 արդիւնքով պարտութեան մատնեց երկրին գործող ախոյեանը:

Այսպիսով, Լիվըրփուլ հրաժեշտ տուաւ մրցաշարքին:

Մանչեսթըրի կոլերը նշանակեցին անգլիացիներ Մէյսըն Կրինվուտ (26-րդ), Մարքուս Ռեշֆորտ (48-րդ) եւ փորթուգալցի Պրունօ ֆերնանտես (78-րդ): Իսկ Լիվըրփուլի կոլերը նշանակեց եգիպտացի Մոհամետ Սալահ (18-րդ եւ 58-րդ):

Նշենք, որ յաջորդ հանգրուանին Մանչեսթըրի մրցակիցը պիտի ըլլայ Ուեսթ Համ:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )