Այս շաբաթավերջին տեղի ունենալիք եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն շրջագիծին մէջ, յայտագիրին վրայ պիտի ըլլան բաւական հետաքրքրական եւ «տաք» ճակատումներ, որոնք անկասկած պիտի գրաւեն լուսարձակները:
Անգլիոյ մէջ, բաւական զօրաւոր ճակատումի մը ընթացքին, վաղը` կիրակի, 17 յունուարին, Լիվըրփուլ իր դաշտին վրայ կը հիւրընկալէ Մանչեսթըր Եունայթըտը: Վերջինս այժմ կը գրաւէ դասաւորման առաջին դիրքը (36 կէտով)` երեք կէտի առաւելութիւն մը ունենալով, երկրին գործող ախոյեանին` Լիվըրփուլի վրայ:
Այլ զօրաւոր ճակատումի մը ընթացքին, դարձեալ վաղը, Իտալիոյ մէջ պիտի կատարուի բաւական կարեւոր ճակատում մը, որուն ընթացքին երկրին գործող ախոյեանը` Եուվենթուս, հիւրը պիտի ըլլայ Ինթեր Միլանի:
Ստորեւ` շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԱՆԳԼԻԱ. 19-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| (ԱՅՍՕՐ) | ԺԱՄ |
| Վուլվզ-Ուեսթ Պրոմուիչ Ալպիըն | 14:30 |
| Լիծ-Պրայթըն | 17:00 |
| Ուեսթ Համ-Պըրնլի | 17:00 |
| Ֆուլհեմ-Չելսի | 19:30 |
| Լայսթըր Սիթի-Սաութհեմփթըն | 22:00 |
| (ՎԱՂԸ) | |
| Ասթոն Վիլա-Էվըրթըն | (յետաձգուած) |
| Շեֆիլտ Եունայթըտ-Թոթենհամ | 16:00 |
| Լիվըրփուլ-Մանչեսթըր Եունայթըտ | 18:30 |
| Մանչեսթըր Սիթի-Քրիսթալ Փալաս | 21:15 |
| (ԵՐԿՈՒՇԱԲԹԻ) | |
| Արսենալ-Նիւքասըլ | 22:00 |
| ԻՏԱԼԻԱ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| (ԱՅՍՕՐ) | |
| Պոլոնիա-Հելաս Վերոնա | 16:00 |
| Թորինօ-Սփեցիա | 19:00 |
| Սամտորիա-Ուտինեզէ | 21:45 |
| (ԿԻՐԱԿԻ) | |
| Նափոլի-Ֆիորենթինա | 13:30 |
| Քրոթոնէ-Պենեւենթօ | 16:00 |
| Սասուոլօ-Փարմա | 16:00 |
| Աթալանթա-Ճենովա | 19:00 |
| Ինթեր Միլան-Եուվենթուս | 21:45 |
| (ԵՐԿՈՒՇԱԲԹԻ) | |
| Քալիարի-Ա. Սէ. Միլան | 21:45 |
| ԳԵՐՄԱՆԻԱ. 16-րդ հանգրուան | |
| (ԱՅՍՕՐ) | |
| Քէօլն-Հերթա Պերլին | 16:30 |
| Պորուսիա Տորթմունտ-Մայնց-05 | 16:30 |
| Հոֆընհայմ-Արմինիա Պիլըֆելտ | 16:30 |
| Վերտըր Պրեմըն-Օկզպուրկ | 16:30 |
| Վոլֆսպուրկ-Լայփցիկ | 16:30 |
| Շթութկարթ-Պորուսիա Տորթմունտ | 19:30 |
| (ՎԱՂԸ) | |
| Պայէրն Միւնիխ-Ֆրայպուրկ | 16:30 |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ-Շալքէ | 19:00 |
| ՖՐԱՆՍԱ. 20-րդ հանգրուան | |
| (ԱՅՍՕՐ) | |
| Մարսէյ-Նիմ | 18:00 |
| Անժէ-Փարիզ Սեն Ժերմեն | 22:00 |
| (ՎԱՂԸ) | |
| Պրեսթ-Ռենն | 14:00 |
| Լօրիան-Տիժոն | 16:00 |
| Նանթ-Լանս | 16:00 |
| Նիս-Պորտօ | 16:00 |
| Սթրազպուրկ-Սենթ Էթիեն | 16:00 |
| Լիլ-Ռեմ | 18:00 |
| Լիոն-Մես | 22:00 |



