Հայկական ֆութպոլի անուանի նախկին ֆութպոլիստ, Հայաստանի 20-րդ դարու լաւագոյն ֆութպոլիստ Խորէն Յովհաննիսեան երէկ` կիրակի, 10 յունուարին տօնեց իր ծննդեան 66-րդ տարեդարձը:
1955-ին Երեւանի մէջ ծնած Յովհաննիսեան ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզին սկսած է 1973-ին, Արարատ Երեւանի հետ: Ան մաս կազմած է բազմաթիւ ակումբներու, որոնց կարգին` ՀՄԸՄ-ի ներկայացուցչական կազմին (Լիբանան), ինչպէս նաեւ եղած անոր մարզիչը:
1996-1997-ին ան եղած է նաեւ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ` շարք մը այլ ակումբներու կողքին:
Անոր ծննդեան տարեդարձը շնորհաւորեցին Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնն ու շարք մը ակումբներ: