Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Դաշնակցականի Ճանապարհը

November 27, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Հայ ժողովուրդն անցաւ դժոխքի միջով: Արցախին ու ողջ հայութեանը պարտադրուած պատերազմի հրդեհի մէջ այրուեց ազգի ծաղիկը, նրա սերուցքի մի մասը: Բազմաթիւ են անկրկնելի սխրանքների եւ անձնազոհ վարքի օրինակները, որոնք ակնառու վկայութիւններն են հայ ժողովրդի հերոսական ոգու, որ հպարտութիւն է ներշնչում նման որդիներ ծնող ժողովրդին պատկանելուդ համար: Հերոսներն ու նուիրեալները հաւասար են, նրանք բոլորը նոյն ազգի զաւակներն են, եւ մենք պարտաւոր ենք յիշել բոլորին ու իւրաքանչիւրին առանձնաբար, խոնարհուել բոլորի վաստակի առաջ: Միաժամանակ, որպէս մէկ ընտանիքի զաւակների, ցանկանում եմ խօսել Դաշնակցութեան անդամ, հայրենիքի փրկութեան համար կռուած եւ նահատակուած զինուորների մասին: Ովքե՞ր էին նրանք, որ մեր կեանքի մասն էին եւ մի ակնթարթային պահի պոկուեցին իրականութիւնից ու համբարձուեցին երկինք: Նրանք հայրենիքում վերածնուած կուսակցութեան երեսնամեայ երթի մասնակիցն ու դրօշակակիրներն էին: Նրանց կշիռն ու առաքինութիւնը դիրք, պաշտօն, հասարակական ճանաչում ունենալով չէր պայմանաւորուած, եթէ նոյնիսկ իրենց մէջ կային այդպիսիք: Մեզ համար նրանց առաքինութիւնը հայրենիքում վերընձիւղուած Դաշնակցութեան սիւները լինելն էր, եթէ անգամ նրանցից ոմանք աւելի ուշ են միացել ազգային պայքարի այդ երթին կամ միացել են հայրենի կառոյցին այլ վայրերում, բայց` նոյն դրօշի ներքոյ որոշակի ճանապարհ անցնելուց յետոյ:

Հայրենիքում Դաշնակցութեան վերածնունդը տեղի ունեցաւ արցախեան ազատագրական պայքարի բովում: Կարելի է ասել, որ Դաշնակցութեան Հայաստանի ներկայ սերունդը արցախեան պայքարի սերունդն է, որպէս կուսակցական շրջան` այս հաւաքականութիւնը ձեւաւորուել եւ գործում է ցայսօր այդ հոգեբանութեամբ: 1989 թուականից սկսած` ազգային ինքնագիտակցութեամբ օժտուած մարդիկ` երիտասարդ ու հասակաւոր, կին թէ տղամարդ, գալիս էին Դաշնակցութիւն, որպէսզի նրա ճանապարհով օգտակար լինէին այդ պայքարին, իւրաքանչիւրը` իր կարողութիւնների ու ընդունակութիւնների չափով:

Ի հարկէ Դաշնակցութեան գլխաւոր անելիքը արուեց Արցախում ու Հայաստանի սահմանների վրայ նրանց կողմից, որոնք կամաւորագրուեցին զինեալ պայքարին: Նուիրեալների այդ բոյլից զգալի թուով ընկերներ նահատակուեցին, միւսները վերադարձան ու ներգրաւուեցին երկրի եւ կուսակցութեան խաղաղ աշխատանքներում: Լինելով գաղափարական մարտիկներ` նրանք երբեք չփորձեցին շահարկել իրենց մարտական կենսագրութիւնը, առաւել եւս չփորձեցին միւսներից շատ ուզել սեփական վաստակի դիմաց: Նախապէս այս տղաներին չճանաչած մէկը, նրանց կողքին երկար ժամանակ գտնուելով, այդպէս էլ դժուար թէ իմանար, որ իր ընկերն անցել է մարտական փառաւոր ուղի եւ իրական հերոս է, իսկ գործը հրապարակայնացուած չէ, որովհետեւ այդպիսին է Դաշնակցութիւնը:

Նրանք բոլորը, երէկուայ կամաւորները, պատերազմից վերադառնալով, եղան սովորական կուսակցականներ, ապրեցին այն առօրեայով ու հոգսերով, ինչ բոլորը: Մենք մեր ընկերների իրական սխրանքների մասին պատմութիւններ ենք լսել միայն այն ժամանակ, երբ նրանք այլեւս մեզ հետ չեն եղել: Չեմ կարող յիշել որեւէ դէպք, երբ անցած աւելի քան քսանհինգ տարուայ ընթացքում նրանցից ոեւէ մէկը պատմէր, թէ այսինչ ժամանակ այսպիսի կարեւոր բան է արել: Նրանք խուսափել են նաեւ լրագրողներից ու տեսախցիկներից: Հաճելի տրամադրութեան, ուրախ առիթների դէպքում ընկերական միջավայրում եթէ ինչ-որ բան էլ յիշուել է նրանց մարտական կենսագրութիւնից, ապա հիմնականում` զուարճալի միջադէպեր: Նրանք զատուեցին միւսներից միայն այն ժամանակ, երբ կրկին զինուորական համազգեստ հագնելու անհրաժեշտութիւն առաջացաւ: Այդպէս մեր վեթերանները երիտասարդների հետ զէնք վերցրին 2016 թուականին եւ ապա` 2020 թուականին: Վերջին պատերազմը եղաւ առաւել դաժան ու ողբերգական, որովհետեւ այս անգամ աւելի շատ մարտադաշտից դուրս պարտութիւն պարտադրուեց մեզ, ու կրկնակի ողբերգական դարձան մեր կորուստները: Տեղն է, որ անուն առ անուն յիշենք մեր նոր նահատակներին, սակայն այս անգամ ես այդ բանն անել չեմ ցանկանում: Իմ խօսքը բոլորի մասին է` որպէս մէկ հաւաքականութեան` գործի, գաղափարի, նպատակի ու նահատակութեան:

Եթէ ցանկանում ենք հասկանալ, թէ ի՛նչ է արել Դաշնակցութիւնը Հայաստանում անցած երեսուն տարուայ ընթացքում, ապա արժէ առաջին հերթին յիշել մեր կամաւորներին եւ նրանց կատարած գործը` առանց նսեմացնելու մնացած բոլորի գործունէութիւնը: Կարելի է ասել, որ Հայաստանում երկրորդ հարիւրամեակի շեմն անցնող Դաշնակցութեան ճանապարհը հէնց դաշնակցականների եւ մասնաւորապէս մարտական ուղի անցած ընկերների անցած ճանապարհը եղաւ:

Համեստ, պարզ, հայրենասէր ու անձնազոհ մարտիկներ, որոնք Դաշնակցութեան մէջ ճանաչեցին իրենց ժողովրդի հերոսական անցեալն ու չաւարտուած Դատը, անմնացորդ ու պատուախնդրօրէն նուիրուեցին հարազատ կուսակցութեանը` սեփական ուսերի վրայ բարձրացնելով նրա հզօր կառոյցը եւ սեփական մէջքին կրելով նրա գործի բեռը: Փա՛ռք մեր բոլոր մարտիկներին, յաւե՛րժ յիշատակ անմահացածներին: Անկախ իրադարձութիւնների ընթացքից` նրանց կամաւոր ընտրութիւնը եղել է գիտակցուած ու արդարացուած: Նրանց ապրած կեանքն օրինակ է դառնալու վաղուայ պայծառ Հայաստանը կերտողների համար:

«Դրօշակ», թիւ 11 (1645), նոյեմբեր, 2020 թ.

Նախորդը

Սեւրի Դաշնագիրի 100-Ամեակ` 1920-2020. Ամերիկացի Ժողովուրդին, Ներկայացուցիչներու Տան Եւ Ծերակոյտին Մօտ Արդէն Զարգացած Էր Ազատ, Անկախ Հայաստանի Գաղափարը Համիտեան Ջարդերուն Ընթացքին` 1895-ին, Սեւրի Դաշնագիրէն 25 Տարի Առաջ

Յաջորդը

10 Նոյեմբերի Անկիւնադարձէն Ետք – Բ. Արցախի Վերաբերող Ցաւոտ Հարցումներ

RelatedPosts

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)
Անդրադարձ

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)

February 2, 2026
Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան
Անդրադարձ

Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան

February 2, 2026
Խմբագրական «Հայրենիք»-ի.  Կրինլանտ` Անտերսընեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբերգութիւն
Անդրադարձ

Խմբագրական «Հայրենիք»-ի. Կրինլանտ` Անտերսընեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբերգութիւն

January 31, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.