Պուտվայի մէջ (Մոնթենեկրօ) տեղի ունեցող Եւրոպայի կռփամարտի երիտասարդական ախոյեանութիւնը այս շաբաթավերջին կը հասնի իր աւարտին:
Նշենք, որ երէկ` հինգշաբթի, հանգիստի օր էր:
Հայրենի մարզիկներէն հինգը, որոնք հասած են կիսաւարտական հանգրուան, արդէն իսկ Հայաստանի համար ապահոված են նուազագոյնը պրոնզ մետալներ:
Կիսաւարտականի իրենց տոմսերը ապահոված հայրենի կռփամարտիկներն են Ռուսլան Ասլիկեան (56 քկ), Արթուր Սահակեան (60 քկ), Յովհաննէս Փափազեան (գերծանր կշիռ), Գայեանէ Տէր Բարսեղեան (48 քկ) եւ Էլիդա Քոչարեան (64 քկ):