Ազատութեան Հրապարակում Մեկնարկել Է Հայրենիքի Փրկութեան Շարժման Հանրահաւաքը
Այսօր` նոյեմբերի 18-ին, Ազատութեան հրապարակում մեկնարկել է հայրենիքի փրկութեան շարժման հանրահաւաքը` Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով:
Հանրահաւաքի հազարաւոր մասնակիցների թւում են Երեւանում ապաստան գտած արցախցիները, պատերազմում հարազատներ ու ընկերներ կորցրած քաղաքացիներն ու Արցախի ճակատագրով մտահոգուածները:
Հանրահաւաքի մասնակիցները նշում են, որ ի հեճուկս վարչապետի խոստման, թէ որեւէ բան գաղտնի չի բանակցուելու եւ ժողովուրդն է որոշելու Արցախի հարցում իւրաքանչիւր բան, Նիկոլ Փաշինեանը գաղտնի որոշում է կայացրել եւ Արցախը կապիտուլացնելու փաստաթուղթ է ստորագրել:
Share This Article
CATEGORIES Հայկական