Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սթափութեամբ Կայացուելիք Վճռի Ժամանակը

Նոյեմբեր 13, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Գրում եմ` փորձելով առաջնորդուել տրամաբանութեամբ եւ առանց յոյզերի, հետեւաբար` խուսափելով անձի դէմ որակումներից: Չգիտեմ` հասկացա՞ւ, ընկալե՞ց արդեօք Նիկոլ Փաշինեանը այն ահաւոր ու ցնցող ազդեցութիւնը, որ ունեցաւ ստորագրուած յայտարարութիւնը հայ ժողովրդի վրայ: Եթէ ընդունենք, որ նրա տարիների համոզումն է, որ Հայաստանը զիջումների գնով լեզու պիտի գտնի Ազրպէյճանի ու Թուրքիայի հետ եւ գործընկերային փոխառնչութիւններով բարելաւի եղած յարաբերութիւները, ապա իր արձագանգներից էլ հաւանական է թւում, որ նա չի ընկալում իր եւ ժողովրդի բացարձակ մեծամասնութեան դիրքորոշումների ու տրամադրութիւնների տարբերութիւնը:

Չի ընկալում, որ ժողովրդի մէջ հայրենիքի մի հատուածի կորստի ծանր ցաւին եկել է աւելանալու մեծ վախը շօշափելի դարձած թուրքական վտանգի առջեւ: Ակնյայտ է, որ որպէս յեղաշրջմամբ իշխանութեան եկած առաջնորդ` հիմա նա փորձում է իր իմացած մեթոտներով գլխատել համաժողովրդական դժգոհութեան յախուռն շարժումը, վախեցնել ու կոշտ ուժի նախ փափուկ դրսեւորումներով հասցնել այս ընդվզումը մարման: Սա ճակատագրական սխալ մօտեցում է, որովհետեւ շարժմանը լիցք հաղորդած ուժը այնքան կենսական է ու ինքնավերականգնուող, որ այն չի մարի եթէ անգամ ձգձգուի ամիսներ: Այդ կրակը մշտապէս բորբոքելու է Սիւնիքի, Վարդենիսի, Տաւուշի բնակչութիւնը, որ յայտնուեց թուրք-ազրպէյճանական յարձակողապաշտ շփման գծում, տուն ու հայրենիք կորցրած ու մէկ օրում Հայաստանում գաղթական դարձած արցախցին, որդի, հայր ու ամուսին կորցրած դժբախտը եւ հայրենիքի ծանր կորուստների հետ չհամակերպուող հայն առհասարակ: Նիկոլ Փաշինեանը պէտք է հասկանայ, որ ինքն այլեւս չի կարող լինել Հայաստանի ղեկավար, նա այլեւս այդպիսին չէ` առնուազն բարոյական առումով:

Ինքնապահպանման յամառ նպատակը հետապնդելով եւ ժամանակը ձգելով, ուզի թէ չուզի, նա ստիպուած է լինելու դիմել աւելի կոշտ մեթոտների` այդպիսով մեծացնելով օրէնքի առջեւ վաղուայ իր պատասխանատուութեան չափը: Նրա եւ մեր բոլորի համար լաւագոյն ելքը ժամ առաջ հեռանալն է: Կը գայ նոր ուժը, կը հրաժարուի քաղաքական նեղ շրջանակի մէջ կնքուած խախուտ յայտարարութիւնից եւ քայլ-քայլ կը փորձի շտկել իրավիճակը: Ինձ համար, որպէս հայ մարդու, իրապէս կարեւոր էլ չէ, թէ հայրենիքի փրկութեան այդ կոմիտէն կամ ազգային համաձայնութեան կառավարութիւնը ինչ անուններից բաղկացած կը լինի, որովհետեւ ակնյայտ է, որ այն ընդամէնը մի քանի ամիսների կեանք պիտի ունենայ, մինչեւ խաղաղ մթնոլորտ կը ձեւաւորուի ու կը կազմակերպուեն նոր ընտրութիւններ: Այն ժամանակ հայ ժողովուրդը կրկին թող որոշի, թէ ո՛ւմ է ընտրում եւ ո՛ւմ է մերժում, բայց դրա մասին այսօր մտածելն իսկ մեղք է, որովհետեւ մենք կորցնում ենք մեր երկրի մի հատուածը ու մնացածի հեռանկարային ապագան կորցնելու շեմին ենք: Այս պահին անհրաժեշտ են նոր մարդիկ, որոնք կը կարողանան յամառ ու ճակատային դիրքորոշումներ պաշտպանել ռուս, թուրք ու ազրպէյճանցի առաջնորդների առջեւ:

Հարկաւոր է աշխուժ աշխատանք սկսել ԵԱՀԿ համանախագահող երկրների առաջնորդների ու ներկայացուցիչների հետ. այսպէս, սեղանի տակ, ուշ գիշերով չի կարող մի ժողովրդի համար սեւ մելանով ճակատագիր գրուել: Այո՛, ենթադրում եմ, որ այսօր էլ, Նիկոլ Փաշինեանի համոզմամբ,  ինքը ճիշդ է, բայց այդ «ճշդի» նկատմամբ հակադիր դիրքորոշում ունի ազգի մեծամասնութիւնը, եւ այլեւս ծիծաղելի էլ չէ, երբ դիմատետրեան ձեռնածութիւններով փորձ է արւում տպաւորութիւն ստեղծել, թէ ժողովրդի տեսակէտները կիսուած են: Բոլորովին ծիծաղելի չէ, երբ կռուողների բերանով փորձ է արւում վախեցնել ժողովրդին:

Դատապարտելի է քաղաքացիական առճակատում հրահրելու ակնարկն իսկ, Նիկոլ Փաշինեանը պէտք է հասկանայ, որ կրակի հետ է խաղում, եւ` որ նման քայլերը երբեք իրեն չեն ներուի: Նա պարտաւոր է հնարաւորինս սառը դատողութեամբ մտածել այս բաների մասին եւ յանգել ժամ առաջ հեռանալու վճռին: Կրկնում եմ` դա ոչ պակաս չափով ձեռնտու կը լինի հէնց իր համար:

 

 

Նախորդը

Ցեցն Ընկած Գորգի Պէս Բզկտւում Ենք

Յաջորդը

Բաց Նամակ Նիկոլ Փաշինեանին

RelatedPosts

Հայրենիքի  Հաւատքը  Պահապան   Մեր Ինքնութեան
Անդրադարձ

Փաշինեանի «Իրական Հայաստան» Գաղափարախօսութիւնը- Ի՛նչ Է Եւ Ի՛նչ Չէ

Յուլիս 12, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?