Անգլիա
Իրաւամբ Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութիւնը ամէնէն հետաքրքրականը եւ գունագեղն է, անակնկալ արդիւնքներով, բաւական որակաւոր խաղարկութեամբ, այլազան միջադէպերով եւ կոլային բազմաթիւ առիթներով:
Հերի Քէյն Անգլիոյ ախոյեանութեան իր 150-րդ կոլը նշանակեց Ուեսթ Պրոմի դէմ մրցումի վերջին վայրկեանին: Մանչեսթըր Եունայթըտ օտար դաշտի վրայ ախոյեանութեան իր 78-րդ յաղթանակը տարաւ տապալելով Էվըրթընը: Դաւանի նշանակեց իր առաջին կոլը Մանչեսթըր Եունայթըտի տարազով:
| Էվըրթըն – Մանչեսթըր Եունայթըտ | 1-3 |
| Քրիսթալ Փալաս – Լիտզ | 4-1 |
| Չելսի – Շեֆիլտ Եունայթըտ | 4-1 |
| Ուեսթ Համ – Ֆուլհամ | 1-1 |
| Ուեսթ Պրոմ – Թոթընհամ | 0-1 |
| Լայսթըր Սիթի – Վոլվզ | 1-0 |
| Մանչեսթըր Սիթի – Լիվըրփուլ | 1-1 |
| Արսենալ – Ասթոն Վիլա | 0-3 |
Սպանիա
Մեսսի երկու կոլով արձագանգեց իբրեւ պահեստի մարզիկ նկատուելուն:
Պարսելոնայի խմբապետը անակնկալօրէն հիմնական կազմին մէջ նկատի չէր առնուած Ռէալ Պեթիսի դէմ, իսկ երկրորդ կիսախաղին դաշտ ներկայանալով փոխեց մրցումին ընթացքը` երկու կոլ նշանակելով եւ կոլային փոխանցումներով:
| Հուեսքա – Էյպար | 1-1 |
| Պարսելոնա – Ռէալ Պեթիս | 5-2 |
| Սեւիլլա – Օսասուննա | 1-0 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Քատիզ | 4-0 |
| Կեթաֆէ – Վիարէալ | 1-3 |
| Ռէալ Սոսիետատ – Կրանատա | 2-0 |
| Լեվանթէ – Ալաւես | 1-1 |
| Ռէալ Վայատոլիտ – Աթլեթիքօ Պիլպաօ | 2-1 |
| Վալենսիա – Ռէալ Մատրիտ | 4-1 |
Իտալիա
Հենրիխ Մխիթարեան կը շարունակէ իր կոլերու արշաւը: Եթէ անցեալ անգամ Մխիթարեան մրցումի առաջին վայրկեանին նշանակեց իր կոլը, երէկ Ճենովայի դէմ առաջին կիսախաղի կորսուած վայրկեաններուն գլխու ճշգրիտ հարուածով գնդակը գամեց մրցակիցին բերդին մէջ: Երկրորդ կիսախաղին Մխիթարեան նշանակեց երկու կոլ եւս եւ իրագործեց հեթ թրիք մը:
Ռոնալտօ կոլ նշանակեց, սակայն այդ կոլը բաւարար չեղաւ, որ Եուվենթուս յաղթական վերադառնայ Լացիոյի դաշտէն: 76-րդ վայրկեանին Ռոնալտօ վիրաւորուելով դուրս եկաւ դաշտէն, իսկ խաղի բառացիօրէն վերջին երկվայրկեանին Քայսետօ նշանակեց Լացիոյի հաւասարութեան կոլը:
| Քալիարի – Սամտորիա | 2-0 |
| Պենեզենթօ – Սփեցիա | 0-3 |
| Փարմա – Ֆլորենթինա | 0-0 |
| Լացիօ – Եուվենթուս | 1-1 |
| Աթալանթա – Ինթեր Միլան | 1-1 |
| Ճենովա – Ռոմա | 1-3 |
| Թորինօ – Քրոթոն | 0-0 |
| Պոլոնիա – Նափոլի | 0-1 |
| Ա. Սէ. Միլան – Հելաս Վերոնա | 2-2 |
Գերմանիա
Կոլերով եւ բազմաթիւ դրուագներով հարուստ եղաւ Գերմանիոյ մէջ գագաթի մրցումը` Պորուսիա Տորթմունտի եւ Պայէրն Միւնիխի միջեւ:
Լեւանտովսքի նշանակեց Պայերնի կոլերէն մէկը, նոյնպէս նշանակեց երկու կոլեր, որոնք ՎԱՐ-ը մերժեց: Այս յաղթանակէն ետք Պայերն Միւնիխ կը գլխաւորէ աղիւսակը 18 կէտով, իսկ Պորուսիա Տորթմունտ կը գտնուի երրորդ դիրքի վրայ` 15 կէտով:
| Օկզպուրկ – Հերթա Պերլին | 0-3 |
| Լեյփցիկ – Ֆրէյպուրկ | 3-0 |
| Մայնց – Շալքէ | 2-2 |
| Շթութկարթ – Ֆրանքֆորթ | 2-2 |
| Իւնիոն Պերլին – Արմինիա Պիլֆելտ | 5-0 |
| Պորուսիա Տորթմունտ – Պայէրն Միւնիխ | 2-3 |
| Վորլզպուրկ – Հոֆընհայմ | 2-1 |
| Լեւերքուզըն – Մունշենկլատպախ | 4-3 |
Ֆրանսա
Փարիզ Սեն Ժերմեն իր մօտիկ մրցակիցներէն Ռեննի դէմ տարաւ դիւրին յաղթանակ մը, որուն ճարտարապետը եղաւ Ա. Տի Մարիա` երկու կոլ նշանակելով եւ կոլային փոխանցում մը ընելով: Փարիզ Սեն Ժերմեն 24 կէտով կը գտնուի առաջին դիրքի վրայ:
| Պորտօ – Մոնփելիէ | 0-2 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Ռենն | 3-0 |
| Պրեսթ – Լիլ | 3-2 |
| Լենս – Ռեմ | 4-4 |
| Լորիան – Նանթ | 0-2 |
| Մեթզ – Տիժոն | 1-1 |
| Նիմ – Անժէ | 1-5 |
| Նիս – Մոնաքօ | 1-2 |
| Լիոն – Սենթ Էթիեն | 2-1 |



