Ռոնալտոն Եւ Մորաթան Եուվենթուսի Լաւագոյն Ֆութպոլիստներն Են Սեպտեմբերին Եւ Հոկտեմբերին

Քրիսթիանօ Ռոնալտոն եւ Ալվարօ Մորաթան իտալական  Եուվենթուս ակումբի` սեպտեմբերի եւ հոկտեմբերի լաւագոյն ֆութպոլիստները ընտրուեցան, կը  hաղորդէ ակումբին մամլոյ  ծառայութիւնը:

Ռոնալտօ եւ Մորաթա Եուվենթուսի ամէնէն շատ կոլեր նշանակած մարզիկներն էին նախորդ 2 ամիսներուն: 35-ամեայ Ռոնալտօ հոկտեմբերին մրցումի չէր մասնակցած, որովհետեւ վարակուած էր «Քորոնա»-ով: Ան դաշտ վերադարձաւ 1 նոյեմբերին  տեղի ունեցած  Սբեցիայի դէմ Իտալիոյ  ախոյեանութեան 6-րդ հանգրուանի մրցումին (4-1) եւ նշանակեց երկու կոլ: Մորաթան եւս փայլեցաւ այդ մրցումին:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )