Այսօր՝ հինգշաբթի, 27 օգոստոսին, «Եւրոպայի-Լիկա»-յի ֆութպոլի մրցաշարքին 2020-2021 տարեշրջանին ծիրին մէջ, տեղի պիտի ունենան զտումի Ա. հանգրուանի 45 ճակատումներ:
Այսօր, մրցումներ ունին կատարելիք նաեւ, Հայաստանի երեք կազմերը՝ Նոա, Ալաշկերտ եւ Շիրակ:
Պէյրութի ժամանակացոյցով՝ ժամը 17:00-ին, Նոա հիւրը պիտի ըլլայ Քայրաթի Ալմայի (Ղազախստան):
Ժամը 19:00-ին (Պէյրութի ժամանակացոյցով) Ալաշկերտ կը հիւրընկալէ Ռենովան (Մակեդոնիա):
Վերջապէս, ժամը 21:30-ին (Պէյրութի ժամանակացոյցով), Շիրակ, Ռումանիոյ մէջ հիւրը պիտի ըլլայ Շթէուա Պուքրեշին:
Հայրենի երեք կազմերէն ալ կը սպասուի ամէն գնով յաղթանակներ արձանագրել իրենց մրցակիցներուն դէմ:
Երևանի «Նոայի» անձնակազմն օգոստոսի 26-ին ժամանել է Ալմաթի, որտեղ թիմը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում ուժերը կչափի «Կայրաթի» հետ:
«Նոայի» մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել ակումբի՝ Ալմաթի ուղևորությունից:
«Կայրաթ» – «Նոա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին Երևանի ժամանակով 18:00-ին: