
Լիբանանի ֆութպոլի Գ. դասակարգի ախոյեանութեան 8-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ` կիրակի, 8 յունուարին, Հըրժ դաշտին վրայ տեղի ունեցած Թատամոն Պէյրութ – ՀՄԸՄ մրցումը աւարտեցաւ ի նպաստ առաջինին` 3-1 արդիւնքով:
Թէեւ Ա. կիսախաղը աւարտեցաւ 0-0 արդիւնքով, սակայն Թատամոնի կազմը նշանակեց երեք կոլեր, որոնցմէ ետք միայն ՀՄԸՄ-ի ներկայացուցչական խումբը նշանակեց իր միակ կոլը` շնորհիւ Մհեր Պէրպէրեանի, մրցումին աւարտէն տասը վայրկեան առաջ:
ՆԸԺՄԷ` ԵՐԹԻ ԱԽՈՅԵԱՆ
Ինչ կը վերաբերի Ա. դասակարգի ախոյեանութեան 11-րդ եւ երթի վերջին հանգրուանի մրցումներուն, Նըժմէ հանդիսացաւ երթի ախոյեան` 2-1 արդիւնքով պարտութեան մատնելէ ետք Ախա Ահլի Ալէյը:
Մնացեալ մրցումներուն արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.
| Ահլի Սայտա – Շապապ Սահել | 1-1 |
| Մապարրա – Ահտ | 1-2 |
| Ռասինկ – Սաֆա | 2-3 |
| Թրիփոլի – Անսար | 2-2 |
| Սալամ Սուր – Թատամոն Սուր | 0-0 |
| Նըժմէ – Ախա Ահլի Ալէյ | 2-1 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Նըժմէ | 28 |
| 2.- Սաֆա | 26 |
| 3.- Ահտ | 23 |
| 4.- Անսար | 20 |
| 5.- Ախա Ահլի Ալէյ | 19 |
| 6.- Շապապ Սահել | 13 |
| 7.- Թատամոն Սուր | 13 |
| 8.- Ռասինկ | 10 |
| 9.- Մապարրա | 8 |
| 10.- Սալամ Սուր | 8 |
| 11.- Ահլի Սայտա | 7 |
| 12.- Թրիփոլի | 6 |


