Հայկական Ֆութպոլ. Արգիշտի Պետրոսեան Միացաւ Վան Ակումբին

Շաբաթ, 29 փետրուարին Վան ֆութպոլի ակումբը ներկայացուց իր նոր ֆութպոլիստը` Երեւանի նախկին յետսապահ Արգիշտի Պետրոսեանը:

Նշենք, որ ան նախապէս մաս կազմած է նաեւ ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբին` ելոյթ ունենալով լիբանանեան դաշտերուն վրայ:

Վան, որ մաս կը կազմէ Հայաստանի ֆութպոլի Ա. դասակարգի ախոյեանութեան, այժմ կը գրաւէ երրորդ դիրքը (42 կէտով): Առաջին դիրքին վրայ է (46 կէտով) Արեւմտեան Հայաստանի ֆութպոլի խումբը, իսկ երկրորդ դիրքը կը գրաւէ Լոքոմոթիւ Երեւան (45 կէտ):

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )