«Չեմփիընզ-Լիկ». Մանչեսթըր Սիթի Յաղթեց Ռէալ Մատրիտին (2-1), Մինչ Լիոն` Եուվենթուսին (1-0)

Երէկ գիշեր, «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին 1-16-րդ հանգրուանի երթի ծիրին մէջ կատարուեցան երկու ճակատումներ:

Լիոն հիւրընկալեց Եուվենթուսին, մինչ երկրորդին, Ռէալ Մատրիտ` Մանչեսթըր Սիթին:

Անգլիոյ գործող ախոյեան Սիթի 2-1 արդիւնքով յաղթանակ արձանագրեց Սպանիոյ մէջ, մինչ, Իտալիոյ ախոյեան Եուվենթուս, պարտուեցաւ Ֆրանսայի մէջ (1-0):

Մանչեսթըր Սիթիի յաղթանակի կոլին հեղինակը` Քեւին Տը Պրույնէ

Կապրիել Խեսիւս (78-րդ) եւ Քեւին Տը Պրույնէ (83-րդ` փենալթիով) նշանակեցին Սիթիի կոլերը: Իսկ Ռէալի կոլը նշանակեց Իսքօ (60-րդ): Այս վերջինին խմբակից Սերճիօ Ռամոս 86-րդ վայրկեանին կարմիր քարտ մը ստացաւ:

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )